«Մեղուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
Ներկայումս հայտնի է 7-9 ճանաչված ընտանիքներում դասակարգված մոտ 20 000 տեսակի մեղու, չնայած դրանց իրական թիվն ավելի մեծ է, ուղղակի նկարագրված չեն։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր [[մայրցամաք]]ներում, բացառությամբ [[Անտարկտիդա]]յի, մոլորակի բնական միջավայրում, որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է [[ապիոլոգիա]](ապիդոլոգիա)։ Մեղուները հարմարվել են [[նեկտար]]ով և ծաղկափոշով սնվելու, նեկտարն օգտագործելով հիմնականում որպես էներգիայի աղբյուր, իսկ [[ծաղկափոշի]]ն` [[սպիտակուց]]ներ և այլ սննդային նյութեր ստանալու համար։
 
Մեղուներն ունեն երկար փթիկ, որն օգտագործում են բույսից նեկտար ծծելու համար, ունեն նաև բեղիկներ, արուներինը բաղկացած են 13 հատվածից, էգերինը` 12: Բոլոր մեղուներն ունեն երկու զույգ թևեր, ետևիններն առջեւիններից ավելի փոքր չափսերի են։ Մեղուների շատ տեսակներ համարյա չեն հետազոտվել։ Մեղուների չափերը տատանվում են 2,1 մմ-ից (Տրիգոնա միմիմա [[անգլերեն]]` Stingless bees, «Անխայթ մեղուներ» գաճաճ մեղուներ) մինչև 39 մմ(Մեգաչիլի պլուտո մեղուներ, որոնք ապրում են [[Ինդոնեզիա]]յում)։
 
Մեղուները դասակարգվում են հետևյալ դասերում
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեղուներ» էջից