«Միխայիլ Կալինին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, փոխարինվեց: : → ։ (19) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Կալինին Միխայիլ Իվանովիչ''' ([[նոյեմբերի 19]], [[1875]], Կաշինսկի շրջան - [[հունիսի 3]], [[1946]], [[Մոսկվա]]), խորհրդային ժամանակների քաղաքական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս ([[1944]])։ Կոմունիստական կուսակցության անդամ [[1898]]-ից։
 
[[1893]]-ից աշխատել է [[Պետերբուրգ]]ում՝ «Ստարի արսենալ», [[1896]]-ից՝ Պուտիլովյան գործարաններում։ Այստեղ ստեղծել է մարքսիստական խմբակ, որը մտել է Վ. Ի. [[Լենին]]ի գլխավորած Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ։ Ձերբակալվել և 10-ամսյա բանտարկությունից հետո աքսորվել է [[Թիֆլիս]], ուր բանվորների գործադուլի ([[1900]]-ի [[օգոստոս]]) կազմակերպմանը մասնակցելու համար նորից է ձերբակալվել։ [[1901]]-ի [[մարտ]]ին աքսորվել է [[Տալլին]])։ Այստեղ Կալինինը ստեղծել է մարքսիստական խմբակ, ընդհատակյա տպարան, տարածել լենինյան «Իսկրան»։ [[1906]]-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի անդամ և ՌՍԴԲԿ IV ([[1906]]) համագումարի պատգամավոր։ [[1908]]—[[1910]]-ին աշխատել է Մոսկվայում, [[1911]]-[[1912]]-ին՝ Պետերբուրգում։ ՌԱԴԲԿ VI ([[Պրագա]]յի, [[1912]]) կոնֆերանսում ընտրվել է ՌՄԴԲԿ ԿԿ-ի անդամության թեկնածու և մտել ԿԿ-ի Ռուսական բյուրոյի կազմի մեջ։ Ակտիվորեն մասնակցել է «Պրավդա» թերթի ստեղծմանը, [[1917]]-ի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխությանը]], ընտրվել բոլշևիկների Պետրոգրադի առաջին լեգալ կոմիտեի անդամ։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] հաղթանակից հետո ընտրվել է Պետրոգրադի քաղաքային դումայի անդամ, որը նրան ընտրել է քաղաքագլուխ։ [[1919]]-ին, ՌԿ(բ)Կ VIII համագումարում, ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ-ի անդամ։ Սվերդլովի մահից հետո ընտրվել է Համառուսաաոանյան ԿԳԿ նախագահ, [[1922]]-ի դեկտեմբերից՝ ԱՍՀՄ ԿԳԿ նախագահ։ [[1938]]-ի [[հունվար]]ից մինչև [[1946]]-ի մարտը եղել է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ապա՝ ԽՄՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում։ Նրա անունով քաղաքներ ու մարզեր կան [[Ռուսաստան]]ում, շրջան և ավան՝ [[Հայաստան]]ում։
 
== Երկեր ==
Տող 14.
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Կալինին, Միխայիլ}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ռուս քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:1875 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1946 մահեր]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 19 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1946 մահեր]]
[[Կատեգորիա:Հունիսի 3 մահեր]]