[[Պատկեր:World map with equator.svg|մինիthumb|250px|Հասարակածը նշված է կարմիր գծով]]
[[Պատկեր:Grosskreis.jpg|մինիthumb|աջիցright|200px|Բոլոր [[միջորեական]]ները (դեղին) կիսում են գունդը երկու մասերի — այնպես ինչպես և Հասարակածը(Կապույտ): [[Հորիզոնական]]ները ցույց են տրված հատվող գծերով:]]
'''Հասարակած''' - Երկրի մակերևույթի հետ այն հարթության հատման երևակայական գիծը, որը ուղղահայաց է նրա պտույտի առանցքին և անցնում է Երկրի կենտրոնով։ Նրա երկարությունը մոտավորապես հավասար է 40075,696 կմ։ Հասարակածը բաժանում է երկրագունդը [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային]] և [[Հարավային կիսագունդ|Հարավային]] կիսագնդերի և ծառայում է որպես աշխարհագրական [[լայնություն]]ը հաշվելու սկիզբ։
«Հասարակած» բառը գործածվում է նաև ավելի ընդհանուր նշանակությամբ՝ երկրաչափական մարմնի համար (եռաչափ երկրաչափական մարմին), որը միաժամանակ ունի [[սիմետրիա]]յի [[առանցք]] և նրան ուղղահայաց սիմետրիայի [[Հարթություն (երկրաչափություն)|հարթություն]], '''հասարակածը''' հանդիսանում է այդ սիմետրիայի հարթության հատման գիծը տվյալ մարմնի մակերևույթի հետ - օրինակ, սֆերայի ''հասարակածը'', կամ [[աստղ]]ի կամ [[մոլորակ]]ի ''մագնիսական հասարակած'':