«Խուլհամրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Խուլհամրություն''', բնածին կամ վաղ մանկական հասակում ձեռք բերված խլություն և դրանով պայմանավորվ...»:
 
clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Լսելու բնականոն ունակություն ունեցող երեխան ինքնուրույն տիրապետում է խոսքին։ Եթե [[երեխա]]ն ծնվում է խուլ կամ զրկվում է լսողությունից մինչև 1 տարեկանը, խոսքին ինքնուրույն տիրապետելը դառնում է անհնար։ Լինում են դեպքեր, երբ [[խլություն]]ն առաջանում է 2—3, երբեմն 4—5 տարեկանում, և խոսելու ունակությունը, որը զարգացած էր, սակայն բավարար չափով դեռևս ամրապնդված չէր, կորչում է։ Խուլհամրության դեպքում խոսքի ապարատում հնչյունների կազմավորմանը խոչընդոտող փոփոխություններ չեն առաջանում։ Բուժումը քիչ արդյունավետ է։ Կարևոր են բնածին և վաղ մանկական հասակում առաջացած խլությունը կանխող միջոցները։
 
Խուլհամրության հետևանքները կարելի է հաղթահարել հատուկ ուսուցման և դաս տիարակության շնորհիվ։ Բանավոր խոսքին չտիրապեւոողչտիրապևոող խուլհամրերն իրար հասկանում են [[միմիկա]]յի և իմաստավոր շարժումների ([[ժեստեր]]) միջոցով՝ միմիկա-ժեստիկուլյատոր խոսքով։ Վերջինս չի կարող լրիվ փոխարինել բանավոր խոսքին, սակայն կարելի է կոմպենսացնել գրավոր խոսքի միջոցով։ Այդ նպատակովնախկին [[ՍՍՀՄ]]-ում ստեղծվել էին նախադպրոցական ու դպրոցական հատուկ հիմնարկներ, ուր հանրակրթական ուսուցման հետ միաժամանակ տարվում է մասնագիտա-աշխատանքային ուսուցում։
 
ՍՍՀՄ-ում խուլհամրերն օգտվում էին քաղաքացիական բոլոր իրավունքներից։ Բոլոր հանրապետություններում գործում էր խուլհամրերի ընկերություն։