«Կոնյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
'''Թորումը''' կատարվում է հատուկ կաթսաներում` երկու փուլով: Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ ([[Ֆրանսերեն]]` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն ([[Ֆրանսերեն]]` bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո: Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը: <br />
=== Հնեցումը ===
Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի: Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո եւ Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից: Կոնյակի հնեցման համար տակառները պահում են մառաններում: <br />
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ եւ հագենում է փայտի վանիլային բույրով: Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որի ֆրանսիացիներն ասում են part des anges` «հրեշտակների բաժին»: Տարեկան այն կազմում է ավելի քան քսան միլիոն շշին համարժեք քանակ: Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են «դամ-ժոն» ([[ֆրանսերեն]]` Dames-Jeanne) կոչվող ապակե շշերի մեջ եւ տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ նրանք կարող են առանց փոխվելու մնալ տասնամյակներով:
 
== Արտադրող ընկերությունները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնյակ» էջից