«Կոնյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Արտադրության տեխնոլոգիան ==
=== Խաղողը ===
Կոնյակի արտադրության համար հիմանականում որպես հումք ծառայող սպիտակ խաղողներից հիմնական տեսակն է ''ունյի բլանը'' ([[ֆրանսերեն]]` Ugni Blanc, Իտալիայում հայտնի է Trebbiano ''տրեբիանո'' անունով), որն աճում է դանդաղ, ունի բարձր թթվայնություն, բարձր բեքատվություն եւ հիվանդությունների նկատմամբ դիմացկուն է: Բացի դրանից, օգտագործվում են նաեւ այլ տեսակներ, որոնց աճեցնելը շատ բարդ է: Նրանցից ստացվող սպիրտներն ավելի բուրավետ են եւ ավելի հարուստ համեր ունեն: Այդ տեսակներից են, մասնավորապես, ''ֆոլ բլանշը'', ''կոլոմբարը'' եւ ''մոնտիլը'':<br />
[[Պատկեր:Cognac pot still - 20091205.jpg|մինի|ձախից|280px|Կոնյակ թորելու սարք, Ֆրանսիա]]
=== Խմորումը ===
Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին եւ անմիջապես սկսվում է հյութը '''քամելու''' պրոցեսը: Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները: Խաղողի հյութն այնուհետեւ ուղարկվում է [[Խմորում|'''խմորման''']]: Օրենսդրությամբ խմորման ժամանակ շաքար ավելացնելն արգելվում է: Խմորումը կարեւորագույն պրոցես է եւ տեւում է երեք շաբաթի չափ:<br />
Հաջորդ պրոցեսը ստացված 9% թնդության եւ բարձր թթվայնության գինու պարզեցումն է:
=== Թորումը ===
 
'''Թորումը''' կատարվում է հատուկ կաթսաներում` երկու փուլով: Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ ([[Ֆրանսերեն]]` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն ([[Ֆրանսերեն]`] bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո: Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը: <br />
Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնյակ» էջից