«Սաղավարտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 80 բայտ ,  8 տարի առաջ
պատկերներ
(պատկերներ)
[[Պատկեր:Arian helmet 1Helmet08.jpg|մինի|Առաջին համաշխարհային պատերազմիՍարդուր ֆրանսիականԲ–ի սաղավարտ։սաղավարտը]]
'''Սաղավարտ''', գլուխը պաշտպանող զրահ։
 
== Սաղավարտները Հայկական լեռնաշխարհում ==
Հայկական լեռնաշխարհում բրոնզե առաջին սաղավարտները հայտնի են մ․ թ․ ա․ II հազարամյակից։ [[Լճաշեն]]ի բրոնզեդարյան դամբարաններից գտնվել են կիսաշրջանաձև, թասակատիպ, տարբեր տեսակի կատարներով բրոնզե սաղավարտներ, որոնք կրել են [[Քառաձի մարտակառք|մարտակառք]]երին կանգնած զինվորները։ Ուրարտական բրոնզե սաղավարտը նույնպես կոնաձև էր և նման ասուրականին։ [[Ուրարտական մշակույթ|Ուրարտական արվեստի]] լավագույն ստեղծագործություններ են հատկապես [[Արգիշտի Ա]]-ի, [[Սարդուրի Բ]]-ի սաղավարտները, որոնք զարդարված են [[կենաց ծառ]]ի, աստվածությունների, [[վիշապ]]ների, առյուծների, մարտակառքերի և այլ քանդակապատկերներով։ Սաղավարտներ են պատկերված նաև ուրարտական այլ առարկաների (վահաններ, կապարճներ և այլն) վրա։ Ըստ [[Հերոդոտոս]]ի, մատիենները, ալարոդիները, սայսպերները կրել են ճյուղերից հյուսված կամ [[փայտ]]ե սաղավարտներ։ Վաղ և միջնադարյան հայկական զորաբանակներում շարունակում էին գործածել սաղավարտներ։ Մատենագրական տեղեկությունների համաձայն, հայ մի շարք զորավարների սաղավարտները զարդարված են եղել [[առյուծ]]ի, [[վագր]]ի, [[գայլ]]ի, վիշապի պատկերներով։
[[Պատկեր:Arian helmet 1.jpg|մինի|Առաջին համաշխարհային պատերազմի ֆրանսիական սաղավարտ։]]
 
== Սաղավարտները Եվրոպայում ==
Վաղ միջնադարում [[Արևմտյան Եվրոպա]]յում տարածված են եղել կիսակոնաձև, իսկ [[13-րդ դար]]ում երևան են եկել դիմակալներով սաղավարտները։ 14-16-րդ դարերին բնորոշ են եղել գլուխն ամբողջապես ծածկող, վզի հովարաձև պահպանակով և դիմակալներով սաղավարտները։ [[10-րդ դար|10]]-[[12-րդ դար]]երում [[Ռուսիա]]յում գործածվել է հիմնականում սրածայր, վիգը և ուսերը պաշտպանող զրահացանցով սաղավարտներ։ [[16-րդ դար]]ում ծոծրակակալով, ականջակալով, քթակալով հովարավոր սաղավարտներ են կրել Արևմտյան Եվրոպայի հեծելազորայինները։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին]] և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ների ժամանակ կռվող բանակներում գործածվել են պողպատե սաղավարտներ։ [[20-րդ դար]]ի սկզբից սաղավարտ են կոչվում նաև օդաչուների, տանկիստների, դահուկորդների պաշտպանական հատուկ գլխարկները։