«Ամառային բախտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Ամառային բախտակը''' (Salmo ischchan aestivalis) կամ '''իշխանը''' [[Սաղմոնսաղմոն]]ների ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն [[Սևանա լիճ|Սևանա լճում]]:
 
Մարմինը գլանաձև է, երկարությունը` 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում` 105-117, առավել հաճախ` 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում` 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։ Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։