«Սիգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պատճոնված է ազատ աղբյուրից, վիքիֆիկացում
պատկեր
Տող 1.
[[Պատկեր:Lake whitefish1.jpg|մինի|''Coregonus artedi'']]
 
'''Սիգ''' ({{lang-la|Coregonus}}), [[սաղմոններ]]ի ընտանիքի ձուկ։
 
== Նկարագիրը ==
 
Մարմինը տափակ է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ։ Գլուխը փոքր է, դունչը՝ սուր։ Թեփուկները[[Թեփուկներ]]ը համեմատաբար խոշոր են։ Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով։ Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ։ Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները՝ մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն։
 
Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում։ Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ։ Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում։ Ձկնկիթը[[Ձկնկիթ]]ը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ։
 
Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն։
Տող 14 ⟶ 16՝
Ունի արդյունագործական նշանակություն։ ՀՀ առանձին ջրամբարներում վերաբնակեցնելու փորձեր են արվում՝ արհեստական բուծման ճանապարհով։
 
{{ՎՊԵ|Coregonus}}
{{Դպրոցական Մեծ Հանրագիտարան}}
[[Կատեգորիա:Սաղմոններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիգ» էջից