«Ալբանիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 67.
{{հիմնական|Ալբանիայի աշխարհագրություն}}
{{անավարտ բաժին}}
Այս ոչ մեծ երկիրը, որն իր տարածքով և բնակչությամբ գրեթե Հայաստանի չափ է, գտնվում է Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ ծովի ափին: Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռնաշղթաներն ու սարահարթերը: Առանձին լեռնագագաթներ հասնում են 2500 մ-ի (առավելագույնը՝ 2764 մ, Կորաբին լեռ): Երկրի ընդերքը հարուստ է քրոմի (պաշարներով և արդյունահանմամբ առաջինն է Եվրոպայում), երկաթի, նիկելի, պղնձի, նավթի, բիտումի, գորշ ածխի պաշարներով: Լեռնային կիրճերից դեպի ծով են շտապում փրփրադեզ արագահոս գետեր (Դրին, Մատին, Շկումբինեին, Սեմանին): Նրանք կտրում-անցնում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով ձգվող նեղլիկ հարթավայրը: Կան բազմաթիվ (150) մանր լճեր, իսկ Շկոդեր, Օխրիդյան և Պրեսպա մեծ լճերը սահմանային են և Ալբանիային են պատկանում մասամբ:
Կլիման միջերկրածովյան է. ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում: Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս:
Լեռնալանջերը հիմնականում պատված են ասեղնատերև և լայնասաղարթ կաղնու ու հաճարենու անտառներով, ստորոտներին կան ձիթենու պուրակներ, խաղողի այգիներ: Անտառներում կան գայլեր, բորենիներ, վայրի խոզեր: Ափամերձ ջրերում ու լճերում ապրում են ջրային բազմազան թռչուններ:
Դաժան է եղել ալբանական ժողովրդի պատմությունը. գրեթե երկու հազար տարի նրան ճնշել են օտար նվաճողները՝ հին հռոմեացիները, բյուզանդացիները, թուրքերը, մոտ հինգ հարյուրամյակ թուրքական. սուլթանները նույնիսկ պարտադրել են իրենց կրոնը` մահմեդականությունը: Սակայն ալբանական ժողովուրդը համառորեն պայքարել է իր երկրի անկախության համար. 1443 թ-ին Սկանդերբեգի առաջնորդությամբ ապստամբել է թուրքական բռնապետության դեմ: Քառորդ դար պայքարելուց հետո թուրքական լուծը հաջողվեց թոթափել միայն 1912 թ-ին, չնայած դրանից հետո էլ երկիրը շարունակում էր կախման մեջ մնալ այլ պետություններից:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թ-ին, Իտալիան հարձակվեց Ալբանիայի վրա, իսկ 1943 թ-ին այնտեղ հայտնվեցին գերմանացիները: Ամբողջ երկրում սկիզբ առավ պարտիզանական շարժումը: Պարտիզանական ջոկատները միավորվեցին ազգային-ազատագրական բանակի մեջ, որը 1944–45 թթ-ին, պատերազմի վերջին փուլում, ձեռնամուխ եղավ երկրի ազատագրմանը:
1946 թ-ին Ալբանիան հռչակվեց ժողովրդական հանրապետություն: Այն իր տնտեսության զարգացումը կազմակերպեց նախ` ԽՍՀՄ-ի, 1960 թ-ից հետո՝ Չինաստանի օրինակով՝ նրանց հետ սերտ համագործակցելով, այնուհետ որդեգրեց սոցիալիզմի կառուցման «սեփական» տարբերակը, և երկիրը վերջնականապես մտավ փակուղի:
Վերջին շրջանում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ալբանիայում նույնպես սկսել են ուղի հարթել ժողովրդավարական ուժերն ու սկզբունքները:
Երկրի հիմնական բնակչությունն ալբանացիներն են (96 %). բնակվում են նաև հույներ, վալախներ, գնչուներ:
Ալբանիայում կան մետաղաձուլական, քիմիական, մեքենաշինական, նավթարդյունաբերական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Կառուցված են ջրա- և ջերմաէլեկտրակայաններ:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Ծովափնյա հարթավայրերում և միջլեռնային գոգավորություններում մշակում են հացահատիկային բույսեր (եգիպտացորեն, ցորեն, բրինձ, գարի, վարսակ), շաքարի ճակնդեղ, ծխախոտ: Աճեցնում են նաև կարտոֆիլ, բամբակենի, խաղող, ցիտրուսներ, ձիթենի, թուզ և այլն: Բուծում են կովեր, ձիեր, էշեր, գոմեշներ, խոզեր, այծեր ու ոչխարներ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ:
Ալբանիան արտահանում է հիմնականում նավթ, ասֆալտ, բոքսիտներ, ծխախոտ, գորգեր, դեղաբույսեր, մեղր, թարմ և պահածոյած մրգեր ու բանջարեղեն: Ներմուծում է տարբեր մեքենաներ, փոխադրամիջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա:
Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է: Զարգացած է նաև գորգագործությունը: Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով: Ընդունված է արևելյան սուրճը: Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը:
Մինչև XX դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով: Ժամանակակից կառույցները բազմահարկ են:
Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է: Այնտեղ գործում է համալսարան:
 
== Կլիմա ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալբանիա» էջից