«Արևելասիբիրական ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արևելասիբիրական ծով''', Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով, Ասիայի հյուսիս-ա...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Արևելասիբիրական ծով''', [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ծայրամասային ծով, [[Ասիա]]յի հյուսիս-արևելյան ափերի մոտ, Նորսիբիրական կղզիների և [[Վրանգելի կղզի|Վրանգելի կղզու]] միջև: Հյուսիսային սահմանն անցնում է մոտավորապես 200 մ իզոբարով: Տարածվում է մայրցամաքային ծանծաղուտի ծայրեզրով: Մակերեսը 936 հզ․ կմ<sup>2</sup> է, միջին խորությունը՝ 45 մ, առավելագույնը՝155 մ: Ջրի ծավալը՝ 42 հզ․ կմ<sup>3</sup>: Ափագիծը թույլ է կտրտված: Առաջացնում է [[Չաունյան խորշ[[]]ը և [[Կոլիմայի ծոց]]ը: Արևելասիբիրական ծովում են գտնվում Նորսիբիրական կղզիների մի մասը, Արջի կղզիները, Այոն, Շալաուրով կղզիները և այլն: Արևելասիբիրական ծով են թափվում [[Կոլիմա]], [[Ալազեյա]], [[Ինղիգիրկա]] և ուրիշ գետեր: Կլիման արկտիկական է: Զմռանը ամբողջ ծովը սառցակալում է, ամռանը արևմտյան մասն առափնյա գոտում (երբեմն մինչև մի քանի հարյուր կմ լայնությամբ) ազատվում է սառույցներից, բայց լողացող սառույցները արևելյան ափերի մոտ պահպանվում են: Ջրի ջերմաստիճանը ամռանը բաց ծովում 0°C և-1°C է, ձմռանը սառույցի տակ տատանվում է -1,2°-ից մինչև -1․8°C, մեծ խորություններում - 1,5°C -ից ցածր է: Աղիությունը՝ մինչև 30°/օօ: Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և աննշան: Հոսանքները շրջանաձև են, ունեն ժամսլաքի շարժման հակառակ ուղղություն: Արևելասիբիրական ծովը հարուստ է արդյունագործական նշանակություն ունեցող գազաններով և ձկներով: Գլխավոր նավահանգիստներն են [[Պևեկ]]ը, [[Ամբարչիկ]]ը:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]