«Գաբրիել Կաֆյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գաբրիել Գերասիմի Կաֆյան''' (1860 [[Շուշի]], [[Արցախ]] —1930 [[Թբիլիսի]]), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ:
 
 
== Կենսագրություն ==
Գաբրիել Կաֆյանը սովորել է [[Ցյուրիխի համալսարան]]ում: 1887-ին Ա․ և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի և կուսակցության հիմնադրմանը:1889-ին ծանոթացել է Գ. Պլեխանովի և նրա խմբի գործիչների հետ, [[Փարիզ]]ում մտել երկրորդ [[Ինտերնացիոնալ]]ի մեջ: 1890 թթ. սկզբներին գործել է Կոստանդնուպոլսում, մասնակցել Գում-Դափուի հակասուլթանական ցույցին: Նրա մասնակցությամբ հայ ազատագրական շարժման խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Մարզվանում, Ամասիայում, Ակնում և Ւսսրբերդում: Կաֆյանը մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին ներգրավելու հակասուլթանական շարժման մեջ, սակայն 1893-ին ձերբակալվել ու նետվել է բանտ: Սամսունի բանտից տեղափոխելու ժամանակ նրան հաջողվել է փախչել և նորից հեղափոխական գործունեություն ծավալել [[Արևմտյան Հայաստան]]ում: Այնուհետև Գաբրիել Կաֆյանը մեկնել է [[Հունաստան]], որոշ ժամանակ աշխատել [[Աթենք]]ում, ապա տեղափոխվել Եվդոկիա, աշխատել որպես հայկական դպրոցների տեսուչ: