«Սամուել Անեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Սամուել Անեցի''', [[Սամվել Անեցի]], կամ [[Սամուել Երեց]] (մոտ 1100/05–
'''Սամուել Անեցի''', [[12-րդ դար]]ի հայ պատմիչ, գրել է «Հավաքմունք ի գրոց պատմագրաց» (հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն») աշխատությունը, որը միջնադարում ձեռնարկի արժեք է ունեցել։ Այն ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թթ. պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը, որին զուգահեռ տրվում են ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ [[Կիլիկյան Հայաստան]]ի պատմության վերաբերյալ։ Գրքի պատվիրատուն եղել է Հայոց կաթողիկոս [[Գրիգոր Դ Տղա]]ն (1173-1193)։ Անեցու ժամանակագրությունը հետագայում տարբեր հեղինակներ շարունակել են և հասցրել մինչև 18-րդ դար։
1185/90), [[12-րդ դար]]ի հայ պատմիչ-ժամանակագիր։ Ենթադրվում է, որ ծնվել է [[Անի]]ում կամ մոտակա բնակվայրերից մեկում։ Աշակերտել է Հովհաննես Սարկավագին։ Եղել է քահանա։
 
Պահպանված միակ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական բնույթի պատմական երկը գրել է [[Գրիգոր Դ Տղա]] կաթողիկոսի պատվերով, որը հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն» և միջնադարում ձեռնարկի արժեք է ունեցել։։ Երկը ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թվականների պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։ Շարադրանքը սկսվում է Ադամից և հասցվում մինչև [[1180]] թվականը։ Այլ հեղինակներ Սամուել Անեցու ժամանակագրությունը շարունակելով՝ հասցրել են մինչև [[1665]] թվականըը։ Սամուել Անեցին միջնադարյան այն բացառիկ պատմիչներից է, որ շարադրանքին զուգահեռ տալիս է ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով, նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմական իրադարձությունների, դինաստիաների, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը։ Օգտագործելով [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]], [[Ագաթանգեղոս]]ի, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]], [[Փավստոս Բուզանդ]]ի, [[Սեբեոս]]ի, [[Շապուհ Բագրատունի|Շապուհ Բագրատունու]], [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]], [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Տարոնեցու]], [[Հովհաննես Սարկավագ]]ի և այլոց գործերը՝ Սամուել Անեցին հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները նևրկայացնելով սեփական պատկերացմամբ, որը մեծացնում է երկի պատմական արժեքը։ [[13-րդ դար]]ի իրադարձությունները, որոնք Սամուել Անեցին շարադրել է որպես ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի [[Հայաստան]]ի և [[Կիլիկյան Հայաստան]]ի պատմության ուսումնասիրման համար։ Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին։ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ի համեմատական բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով, հրատարակել է Ա․ Տեր- Միքայելյանը, [[1893]] թվականին։ Սամուել Անեցու երկը թարգմանվել է լատիներեն և [[1818]] թվականին հրատարակվել [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարաց]]ու «Քրոնիկոնի» հետ։ Տարբերtժողովածուներում ֆրանսերեն հատվածներ են հրատարակվել Մ․ Բրոսսեի և է․ Դյուլորիեի թարգմանությամբ։
 
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
 
 
{{bio-stub}}