«Ավտոմեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
նկարներ
Տող 2.
'''Ավտոմեքենա''' (ծագել է՝ {{lang-grc|αὐτο}} − ''ինքնուրույն'' և {{lang-la|mobilis}} − ''շարժվող''), սեփական [[շարժիչ]]ով [[տրանսպորտային միջոց]], որը հարմարեցված է ցամաքի վրա տեղաշարժման համար։ Լայնորեն տարածված է ողջ աշխարհում։ Ավտոմեքենաների արագ և հարմարավետ տեղաշարժման համար կառուցվում են հատուկ [[ավտոմայրուղի]]ներ կամ պինդ ծածկով ճանապարներ։
 
== Պատմական ակնարկ ==
== Առաջին ավտոմեքենան ==
[[Պատկեր:CarlBenz.jpg|upright|ձախից|մինի|[[Կառլ Բենց]]ը, առաջին ավտոմեքենայի ճարտարագետը]]
[[Պատկեր:1885Benz.jpg|աջից|մինի|1885թ. Բենցի ստեղծած առաջին ավտոմեքենայի լուսանկարը]]
Տող 16.
1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ։ Ներկայում էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայող է, քան կես դար առաջ։ 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը։ Ստեղծվել են նաև արևի էներգիայով մեքենաներ։
 
== Մարդատարներ ==
== Մարդատար ավտոմեքենաներ ==
 
Ներկայում աշխարհում հաշվվում է ավելի քան 500 մլն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 մլն նորերը{{փաստ}}։ Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորներ, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ։ Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ [[թափք]]երով՝ [[սեդան (թափք)|սեդան]], [[լիմուզին]], [[կուպե]], [[ունիվերսալ]], և վերևից բացվող թափքերով [[կաբրիոլետ]], [[րոդսթեր]], [[ֆաետոն (թափք)|ֆաետոն]], [[լանդո]] նմուշների։
Տող 27.
 
== Բեռնատարներ և ավտոբուսներ ==
[[Պատկեր:Superbus-II.JPG|մինի|23 տեղանոց «սուպերբուսը» կարող է ուղևորներին փոխադրել 250կմ/ժ արագությամբ (նախագծել է հոլանդացի տիեզերագնաց Վուբբո Օքելսը)]]
Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են։
Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսնած բոլոր հարմարություններով։
Տող 35 ⟶ 36՝
Ավտոմեքենաները կարող են տարբեր այլ ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։ Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկները և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ։ Դրանցից մի քանիսը կարող են տեղափոխել 60-70տ բեռ։ Կան նաև ավտոգնացքներ, որոնք միանգամից փոխադրում են 120տ բեռ։ Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, [[խիճ]], [[հանքաքար]]:
 
== Անվտանգությունը ==
== Ավտոմեքենաների անվտանգությունը ==
[[Պատկեր:IIHS Hyundai Tucson crash test.jpg|մինի|Այսպես կոչված «քրեշ֊թեստի» ժամանակ փորձարկվում է, թե որքանով է ավտոմեքենան համապատասխանում անվտանգության պահանջներին]]
 
Ժամանակակից ավտոմեքենաները ստեղծվում են առավելագույն անվտանգության հաշվարկներով։ Ուղևորասրահը նախագծվում է այնպես, որ այն չձևախախտվի, երբ վթարից ավտոմեքենայի թափարգելն ու բեռնախցիկը ճզմվեն։ Անվտանգության գոտիների օգտագործումը պարտադիր է: Հատուկ փականներով հանդերձված դռներն ընթացքի ժամանակ չեն բացվում։ Մեքենայի պատուհանների ապակիները ջարդվելիս բեկորներ չեն առաջացնում դռների մեջ տեղադրված մետաղաձողերն ուղևորներին պահպանում են կողային հարվածներից: Արգելակային հատուկ համակարգը թույլ չի տալիս, որ ավտոմեքենան շրջվի:
 
Շատ ավտոմեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ (էրբագս)։ Վթարի դեպքում դրանք ակնթարթորեն փչվում են օդով, թուլացնում հարվածի ուժը և ուղևորներին առավելագույնս պահպանում վնասվածքներից:
 
== Ավտոմեքենաների առաջացրածԱռաջացրած աղտոտումը ==
 
Ավտոմեքենաների շարժիչներն արտանետում են բանեցված գազեր, որոնք աղտոտում են շրջապատի օդային միջավայրը: Շարժիչի աշխատանքից առաջացած ամենավնասակար գազերից մեկը [[ածխածնի երկօքսիդ]]ն է: Թեև այն թունավոր չէ, սակայն արտանետելով մթնոլորտ՝ նպաստում է [[ջերմոցային էֆեկտ]]ի խորացմանը: