«Հարություն Սուրխաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
== Կենսագրությունը ==
 
Ծնվել է [[1882]]-ի [[մայիսի 5]]-ին (նոր տոմարով` [[մայիսի 17]]-ին), [[Ղրիմ]]ի Հին Ղրիմ (Սուրխաթ)քաղաքում: Ինը տարեկան հասակում կորցրել է հորը և սկսել աշխատել ծխախոտի պլանտացիայում: Չնայած նյութական ծանր պայմաններին, նրան, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտել տեղի ծխական դպրոցը: [[1895]]-ին, տասներեքամյա Հարությունը մեկնում է [[Մելիտոպոլ]] և աշխատում որպես խանութի աշակերտ: Այստեղից նա գնում է [[Կամենսկոյե]] և դարձյալ կատարում նույն ծանր աշխատանքը, որի պատճառով նա ստանում է թոքախտ հիվանդությունը: Հետո մեկնում է Թիֆլիս և իր ազգականի` [[Քրիստափոր Կարա-Մուրզա]]յի օգնությամբ աշխատանքի մտնում տեղի երգչախմբում: Այստեղ նրա հիվանդությունը սաստկանում է, և ստիպված էլինում թողնել աշխատանքը, [[1900]]-ին մեկնել [[Աշխաբադ]] և ուսուցչություն անել տեղի հայկական դպրոցում: այստեղ չի կարողանում մնալ և նորից վերադառնում է [[Ղրիմ]]: Հեռակա քննություններ է հանձնում և ավարտում [[Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիա]]ն: [[1907]]-ին, կնոջ` Եկատերինա Մարտինովնայի հետ մեկնում է [[Խարկով]], ընդունվում տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,սակայն դարձյալ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ավարտել այն: [[1910]]-ից մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում: Այստեղ նա սկսում է դասավանդել տեղի գիմնազիայում և Հովնանյան դպրոցում: [[1918]]-ից աշխատակցում է [[«Պահակ»]] և [[«Կարմիր ծիլեր»]] բոլշևիկյան թերթերին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատում է որպես [[Հայաստան]]ի դիվանագիտական ներկայացուցիչը [[Վրաստան]]ում, Արտասահմանի հետ մշակութային կապի Անդրկովկասյան կոմիտեի նախագահ: [[Վրաստան]]ի լուսավորության կոմիսարիատը լիազորում է նրան վերահսկելու հայկական նոր ուղղագրության անխախտ կիրառումը [[Վրաստան]]ի դպրոցներում և տեխնիկոմներում: Սուրխաթյանը գրականության բազմաթիվ դասագրքերի հեղինակ է: [[1930]]-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցներում պարապում էին այդ դասագրքերով: Ըստ գրականագետի կնոջ` Եկատերինա Մարտինովնայի հավաստիացման, Սուրխաթյանը [[1937]]-ին արդեն ավարտել էր բուհերի ու տեխնիկումների համար կազմած գրականության ձեռնարկը և «Սասունցի Դավթի» մասին մի ուսումնասիրություն: