«Գարդմանի իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ robot Adding: it:Gardman
չNo edit summary
Տող 48.
 
{{Քաղվածք|
Բայց [[Առանշահիկներ|Եռանշահիկ տոհմն]] անհետ չկորավ, ոչ էլ մոռացավ իր պայքարն այդ եկվորների դեմ, որոնք հափշտակել էին իր սեփականությունները։ Եռանշահիկները դուրս են մղվում Գարդմանից հարևան լեռնային գավառները։ Երկու տոհմերի միջև հաստատվեց հին աշխարհի նվիրագործած արյան վրիժառությունը։ Այդ մի դարավոր արյունահեղ պայքար էր, որ իր վերջնական լուծումն ստացավ 9-րդ դարում Եռանշահիկների հաղթությամբ։ |Լեո, Հայոց պատմություն, Բ հատոր. Միջին դարեր։ Երևան 1967, էջ 327}}
 
821 թ. Գարդմանի վերջին իշխան՝ Վարազ Տրդատի սպանությունից հետո, նրա դուստր Սպրամիկ Միհրանյանը ապաստանում է Խաչենի ամրոցում և ամուսնանում Առանշահիկ տոհմի պայազատ [[Սահլ Սմբատյան]]ի որդու՝ [[Ատրներսեհ, Խաչենի իշխան|Ատրներսեհ Ա]]-ի հետ, որով Միհրանյան տոհմը խառնվում է հայ իշանատոհմի հետ <ref name="Leo"/>։ Ատրներսեհի և Սպրամի թոռ [[Սահակ Սևադա]] իշխանը Խաչենի իշխանական տոհմի տիրույթներին է միացրել Գարդմանը։ 982 թ. Գարդմանում և [[Արցախ]]ի Փառիսոս գավառում հաստատվել է հայկական փոքրիկ թագավորություն, որը գոյատևել է մինչև 1017 թվականը <ref name="Hewsen">{{cite book| last = Hewsen | first = Robert H | authorlink =Robert Hewsen | title = Armenia: A Historcial Atlas | publisher =University of Chicago Press | location= Chicago | year = 2001 | page=119, 163 | isbn =0-2263-3228-4 }}</ref>։