«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որը գլխավորում էր ծագումով հույն զորավար [[Մեմնոն]]ը։ Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդի, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ ձեռք բերել հաղթողների համբավը։ Զգուշավոր Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ընդունել խորհրդի անդամների որոշումը։
 
Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին։ Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար [[Պարմենիոն]]ը փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և ճակատամարտին պատշաճ կերպով նախապատրաստվել։ Ալեքսանդրը պատասխանեց, որ [[ՀելլեսպոնթոսՀելլեսպոնտոս]] կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից։ Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին նրանց գետանցման ավարտի պահին։ Այդ պատճառով է, որ պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, հունական հետևակը շարելով երկրորդ գծում։ Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ վարձկանների զորքը, փաստորեն, սեղմվեց ծուղակում։ Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից։
 
Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ։ Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի դուրս եկավ փայլուն սաղավարտով, զարդարված սպիտակ փետրափնջով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը։
104

edits