«Արմենպրես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Արմենպրես''', լրատվական գործակալություն։ Ստեղծվել է [[1918]] թ. [[դեկտեմբերի 18]]-ին թվականին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության]] [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային Ժողովի]] որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Ներկայում հանդիսանում է [[փակ բաժնետիրական ընկերություն]], որի բաժնետոմսերը տնօրինում է [[Հայաստան|Հայաստանի Հանրապետությունը]]:<ref>[http://armenpress.am/arm/about/ Արմենպրես, մեր մասին]։</ref>
 
 
== Պատմություն==
[[1920]]-[[1922]] թվականներին կոչվել է Արմենկավռոստա, ապա՝ Արմենռոստա, [[1922]]-[[1972]]՝ ՀՀԳ (Հայկական հեռագրական գործակալություն), [[1972]] թվականին վերանվանվել է Արմենպրես։ Գործակալությունը լուսաբանում է հանրապետության աշխատավորության նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի, ժողովըրդական կրթության և առողջապահության բնագավառներում։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գործակալությունը թողարկել է ավելի քան 100 «ՀՀԳ-ի պատուհան», որոնք նպաստել են թշնամու դեմ մղած պայքարին։ Ետպատերազմյան տարիներին տեղեկատու ծառայությունը հետագա զարգացում է ապրել․ [[1959]] թվականին ստեղծվել է Հայկական հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկան՝ [[ՏԱՍՍ]]-ի հետ ունեցած լուսահեռագիր կապով։ [[1967]] թվականից գործակալությունը օգտվել է [[Երևան]]-[[Մոսկվա]]-[[Բեյրութ]], [[1970]] թվականից՝ Երևան-Մոսկվա-[[Նյու Յորք]] և [[1972]] թվականից՝ Երևան-Մոսկվա-[[Փարիզ]] հեռատիպ կապերից, որոնք [[ՀԽՍՀ]] մասին նյութեր են հաղորդել սփյուռքահայ պարբերական մամուլին։ Թարգմանել է [[ԽՍՀՄ|Սովետական Միության]] հեռագրական գործակալությունից (ՏԱՍՍ) ստացված նյութեր, միութենական և արտասահմանյան տեղեկատվություն և տրամադրել մամուլի տեղական օրգաններին, հեռուստատեսությանն ու ռադիոյին։ Արմենպրեսը ստեղծել է շատ տերմիններ և նորաբանություններ, որոնք մտել են արդի հայերենի բառապաշարի մեջ։
== Արտաքին հղում ==
* [http://armenpress.am Պաշտոնական կայք]
Տող 6 ⟶ 9՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Լրատվական գործակալություններ]]