«Ադրիանապոլիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 78.
== Պատմություն ==
 
Քաղաքը հիմնադրվել է հռոմեական [[Հադրիանոս]] կայսեր կողմից։ [[378]] թ.-ի [[օգոստոսի 9]]-ին հռոմեական ուժերը [[Վաղես]] կայսեր գլխավորությամբ մարտի բռնվեցին [[գոթեր]]ի հետ։ Ճակատամարտում հռոմեացիները կրեցին ջախջախիչ պարտություն, իսկ կայսրը զոհվեց մարտի դաշտում։
[[1205]] թ.-ի [[ապրիլի 14]]-ին խաչակիրների և [[բուլղարներ]]ի միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ խաչակիրները ջախջախվեցին։
[[1362]] թ.-ին քաղաքը գրավվեց թուրք-օսմանների կողմից։ [[1365]] - [[1453]] թթ.-ին եղել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] մայրաքաղաքը։ [[Ռուս-թուրքական պատերազմներ]]ի հետևանքով [[1829]] և [[1878]] թթ.-ին գրավվել է ռուսական բանակի կողմից։
 
Ադրիանուպոլիս քաղաքում է կնքվել [[Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր]]ը ([[1829]] թ.)։
 
[[Բալկանյան առաջին պատերազմ]]ի հետևանքով в [[1913]] թ.-ին քաղաքը զբաղեցվեց բուլղարական բանակի կողմից, իսկ ըստ Լոնդոնի պայմանագրի քաղաքն անցավ [[Բուլղարիա]]յին: Սակայն [[Բալկանյան երկրորդ պատերազմ]]ի հետևանքով քաղաքը դարձյալ զբաղեցվեց Օսմանյան կայսրության կողմից։ Ըստ [[Սևրի պայմանագիր|Սևրի պայմանագրի]] քաղաքն անցնելու էր [[Հունաստան]]ին: Հունական զորքերը [[1920]] - [[1922]] թթ.-ին զբաղեցրել էին քաղաքը, սակայն ըստ [[Լոզանի պայմանագիր|Լոզանի պայմանագրի]] քաղաքը վերադարձվեց Թուրքիային։
 
== Ազգային կազմ ==
Տող 90.
Բյուզանդական կայսրության օրոք քաղաքն ունեցել է հունական, բուլղարական և հայկական խառը բնակչություն։ Չնայած Օսմանյան կայսրության երկարատև կառավարման, քաղաքում մուսուլմանները՝ հատկապես թուրքերը երբեք մեծամասնություն չեն կազմել։ [[20-րդ դար]]ի սկզբին քաղաքի բնակչության հարաբերական մեծամասնություն կազմել են [[հույներ]]ը՝ 27,5 %:
 
Օրինակ ըստ 1905 թ.-ի տվյալների, քաղաքի 80-հազարանոց բնակիչներից՝
 
* 36 հազարը [[քրիստոնյա]] էին (45 %), այդ թվում՝
Տող 102.
* 2 հազար այլ
 
Քաղաքի քրիստոնյա և հրեա բնակչության մեծ մասը լքեց քաղաքը [[1923]] թ.-ին։ Ներկայումս քաղաքի բնակչության 95 %-ը թուրք է, իսկ մնացածը մուսուլման գնչու։
 
[[Կատեգորիա:Նախկին մայրաքաղաքներ]]