«Հայերը Ռումինիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 43.
|բարեկամ =
}}
[[Ռումինիա]]յի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան [[Եվրոպա]]յում։ Այդ են վկայում հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը։ Հայերի հոսքը [[Ռումինիա]] ուժեղացել է հատկապես [[Անի]]ի, ապա՝ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]] անկումից հետո։ Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը։ [[14-րդ դար]]ի 2-րդ կեսին հայերի թիվը երկրում այնքան է աճել, որ [[Ալեքսանդր Բարեպաշտ]] հոսպոդարը հատուկ հրովարտակով [[Սուչավա]] մայրաքաղաքում նրանց համար հիմնել է եպիսկոպոսական թեմ։ Նա [[Լվով]]ից հրավիրել է հայ վաճառականների և բնակեցրել [[Սուչավա]], [[Սիրետ]], [[Չեռնովցի]] քաղաքներում՝ շնորհելով մի շարք արտոնություններ։ [[1418]] թ.-ին նույն հոսպոդարի հրավերով [[Լեհաստան]]ից երկիր է գաղթել 3 հզ. հայ ընտանիք։ Մեծ թվով հայեր Ռումինիա են եկել [[1453]] թ.-ին՝ Կոստանդնուպոլսի, [[1475]] թ.-ին՝ [[Ղրիմ]]ի թուրքական զավթումից հետո։
 
Հոսքը շարունակվել է [[1894]]–[[1896]] թթ.-ի համիդյան բռնությունների, [[1909]] թ.-ի [[Ադանա]]յի կոտորածի և [[1915]] թ.-ի [[Մեծ եղեռն]]ի հետևանքով։ Վերջին խոշոր գաղթը դեպի Ռումինիա տեղի է ունեցել [[1922]] թ.-ին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը սկսել են կոտորել [[Զմյուռնիա]]յի քրիստոնյա բնակիչներին։ Ռումինիայում հայերի թիվը հասել է մոտ 30 հզ-ի։
 
Հայերը մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը։ Հայկական կենտրոններն ունեցել են առանձնաշնորհումներ, հիմնել են իրենց քաղաքապետարանները, դատարանները, առաջնորդվել հայկական օրենքներով՝ մասնավորապես Մխիթար Գոշի Դատաստանագրքով։ Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը կենտրոնացած է եղել հիմնականում հայերի ձեռքին։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ասպարեզ են եկել հայ մեծահարուստ վաճառական-արդյունաբերողներ։
Դեռևս միջնադարում վանքերին և եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ։ Ռումինահայ համայնքն ստեղծել է գրչության կենտրոններ, տպարաններ, հրատարակել բազմաթիվ թերթեր ու ամսագրեր։ [[1948]]–[[1955]] թթ.-ին Ռումինիայի հայոց թեմակալ առաջնորդն էր Վազգեն Պալճյանը (1955–94 թթ.-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս [[Վազգեն Ա]])։
 
Ռումինահայերը ռումին ժողովրդի հետ նաև պայքարել են օտար նվաճողների դեմ։ [[16-րդ դար]]ում երկրում իշխանությունն անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին։ Հոսպոդար Միհայ Վիտեազուլի ([[16-րդ դար|16]]-[[17-րդ դար]]եր) խորհրդական հայազգի Արմին Պետերը եղել է նշանավոր դիվանագետ, զորավար, պատմագիր, տիրապետել է օտար լեզուների։ Ռումինական պետության հայտնի դիվանագետներից էր Մանուկ Բեյը։ 1877–78 թթ.-ին Թուրքիայի դեմ ազատագրական պայքարում գեներալի կոչման է արժանացել հայազգի ռազմական գործիչ Միհայիլ Չերքեզը։ Նշանավոր դեմքեր են եղել լուսավորիչ Ասաքի Գեորգեն, գիտնականներ Վասիլե Կոնտան, Սպիրու Հարեթը, Պետրե Միսիրը, Աննա Ասլանը, գրողներ Յոն Բարբուն, Յոն Միսիրը, Ալեքսանդրու Շահիկյանը, նկարիչ Չիկ Տամատյանը, երգիչ Կարբիս Զոբյանը։ Հայկական ծագում է վերագրվում բանաստեղծ Միհայիլ Էմինեսկուին։
1946–48 թթ.-ին ռումինահայերի զգալի մասը ներգաղթել է Հայաստան, նրանց մի մասն արտագաղթել է նաև այլ երկրներ։
 
Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 3 հզ. հայ՝ կենտրոնացած Բուխարեստում և Կոնստանցայում։ Հիմնականում մտավորականներ են, կան նաև ձեռնարկատերեր։