«Մասնակից:Sophia Alexanyan/ սևագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Աստոր Պիացցոլան ծնվել է [[1921]] թ. [[Մարտի 11]]-ին [[Արգենտինա]]յում, [[Մար-դել-Պլատա]] քաղաքում, [[իտալացի]] փախստականների ընտանիքում: Մանկության տարիներին ապրել է [[Նյու Յորք]]ում: Որտեղ էլ 1930 թ-ին սկսել է սովորել [[ակորդեոն]] նվագել: 1932 թ-ին գրում է իր առաջին La catinga տանգոն:[[Դաշնամուր]] նվագել սովորել է [[Սերգեյ Ռախմանինով]]ի աշակերտ`Բելլա Վիլդայի մոտ:1934 թ-ն հանդիպում է Կառլոս Գառդելին, որը Աստորին հրավիրում է նվագել իր հետ` հերթական շրջագայության ընթացքում: Նաև [[Կառլոս Գառդել]]ի հրավերով Պիացոլլան նկարահանվում է «Օրը, երբ դու կսիրես ինձ» ( [[El día que me quieras]]) [[ֆիլմ]]ում 1935: 1937 թ-ին վերադառնում է [[Արգենտինա]]: Նվագում է գիշերային ակումբներում: 1943թ ին նա ամուսնանում է Դեդե Վոլֆի հետ: Նրանք ունեն երկու զավակ` Դիանան և Դանիելը: 1946 թ-ին ստեղծում է իր առաջին [[նվագախումբ]]ը: 1950 թ-ին սկսում է գրել [[դասական երաժշտություն]] ակկորդեոնի համար:
1963 թ-ին «Երեք սիմֆոնիկ շարրժումներ» ստեղծագործության համար արժանանում է Հիրշ երաժշտական մրցանակին: Համագործակցում է [[Խորխե Լուիս Բորխես]]ի հետ: 1965 թ-ին լույս է տեսնում «Տանգո» սկավառակը:
Պիացցոլան իր կյանքի վերջին տաս տարիների ընթացքում ստեղծել է 300 տանգո, 50 ֆիլմերի համար երաժշտություն, ինչպես նաև երաժշտություն թատերական բեմադրությունների և բալետների համար:
Մահացել է 1992 թվականի հուլիսի 4-ին [[Բուենոս Այրես]]ում:
 
== Ստեղծագործություններ ==