«Կալիֆոռնիայի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ « '''ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ''' Կալիֆոռնիայի համալսարանը(University of California), ԱՄՆ-ի խոշորագույն բուհերից...»: |
No edit summary |
||
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
Կալիֆոռնիայի համալսարանը(University of California), ԱՄՆ-ի խոշորագույն բուհերից, բացվել է 1868-ին՝ նույնանուն կոլեջի հիման վրա: Միավորում է (1971 — 1972 ուս. տարի) 9 համալսարանական թաղամաս (որոնցից յուրաքանչյուրը, փաստորեն, ինքնուրույն ուս. հաստատություն է), 6 գիտահետազոտական կայան, 9 գյուղատնտեսական Փորձակայան, հարյուրից ավելի կոլեջներ և նահանգով մեկ սփըռված մեծ թվով այլ ուսումնագիտաական ստորաբաժանումներ: Կ. հ-ում գործում է հայագիտական ամբիոն (տնօրեն՝ պրոֆեսոր Ավետիս Գ. Մանճյան):Դասավանդվում են գրաբար, աշխարհաբար, հայ գրականության պատմություն, հայ ժողովրդի պատմություն, հայ պատմագրություն: Դասախոսում են պրոֆեսորներ Ա. Սանճյանը, Ռ. Հովհաննիսյանը, ժ. Լիպարիտյանը և ուրիշներ:Համալսարանի գրադարանն ունի հայագիտական բաժին, որտեղ կան հայերեն ձեռագրեր, հնատիպ գրքեր: Ամբիոնի տնօրինության ներքո է «Գարեգին Տեր-Ավետիսյանի հիշատակին» հիմնադրամը (հիմնվել է 1921-ին, 10 հազար դոլլար գումարով), որը տրվում է հայագիտության մեջ մասնագիտացող բացառիկ կարողությամբ օժտված ուսանողներին և ասպիրանտներին, ինչպես նաե կարիքավորներին՝ առանց սեռի կամ քաղաքացիության խտրականության:
|