«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
== Հոլովման տիպերը ==
{{Հիմնական|Հոլովում}}
Գոյականն ունի նաև հոլովումներ՝ [[գոյականի արտաքին հոլովում|արտաքին]], [[գոյականի ներքին հոլովում|ներքին]], ինչպես նաև [[գոյականի այլաձև հոլովումներ|այլաձև հոլովումներ]]:
Հոլովման տիպը որոշվում է բառի հոլովական փոփոխության ձևային հատկանիշով, այսինքն` ըստ այն բանի, թե հոլովումը ինչպիսի վերջավորությամբ է կատարվում: Ձևային տարբերությունների տեսակետից տարբեր հոլովներ տարբեր վիճակ են ներկայացնում: Օրինակ` ուղղականն ու ներգոյականն ունեն մեկ ձև, բացառականն ու գործիականը` երկու: Բառերի` այս կամ այն հոլովման պատկանելը հաճախ ունի իր ձևային կամ իմաստային հիմքը: Եվ հաշվի առնելով բառերի ձևի և իմաստի նկատմամբ ունեցած հարաբերությունը` տարբերվում են ընդհանրական, ձևային և իմաստային հոլովումներ:
 
ԳոյականնԸստ ունիկրած նաևփոփոխությունների դիրքի և օրինաչափության՝ տարբերակում հոլովումներ՝ենք [[գոյականի արտաքին հոլովում|արտաքին]] (Ի, Ու, Ան, Ց հոլվումներ), [[գոյականի ներքին հոլովում|ներքին]] (Ա, Ո, Վա, Ոջ հոլովումներ), ինչպես նաև [[գոյականի այլաձև հոլովումներ|այլաձև հոլովումներ]]:
 
== Առկայացման (տարորոշման) քերականական կարգ ==
Առկայացման կարգը ձևավորվում է '''ս''', '''դ''', '''ն''', '''ը''' հոդերի միջոցով, որոնք, դրվելով գոյականների կամ գոյականաբար գործածված բառերի վրա, նրանց բառային իմաստը քերականորեն տարորշում են տարբեր մասնավորումներով կամ պարզապես որոշյալության միջոցով: Հմմտ. ''Նա երգ է լսում'' // ''Նա լսեց իր սիրած երգը:'' ''Գրիչ տուր'' // ''Գրիչդ տուր'': ''Ժամացույց եմ գնել'' // ''Ժամացույցս չկա'':