«Միխայիլ Կալինին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Калинин М. И. (1920).jpg|աջից|150 px]]
'''Կալինին Միխայիլ Իվանովիչ''' (7.11.[[1875]], Կաշինսկի շրջան-3.6.[[1946]], [[Մոսկվա]]), խորհրդային ժամանակների քաղաքական գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս ([[1944]]): Կոմունիստական կուսակցության անդամ [[1898]]-ից: [[1893]]-ից աշխատել է [[Պետերբուրգ]]ում՝ «Ստարի արսենալ», [[1896]]-ից՝ Պուտիլովյան գործարաններում: Այստեղ ստեղծել է մարքսիստական խմբակ, որը մտել է Վ. Ի. [[Լենին]]ի գլխավորած Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ: Ձերբակալվել և 10-ամսյա բանտարկությունից հետո աքսորվել է [[Թիֆլիս]], ուր բանվորների գործադուլի ([[1900]]-ի [[օգոստոս]]) կազմակերպմանը մասնակցելու համար նորից է ձերբակալվել: [[1901]]-ի [[մարտ]]ին աքսորվել է [[Տալլին]]): Այստեղ Կալինինը ստեղծել է մարքսիստական խմբակ, ընդհատակյա տպարան, տարածել լենինյան «Իսկրան»: [[1906]]-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի անդամ և ՌՍԴԲԿ IV ([[1906]]) համագումարի պատգամավոր: [[1908]]—[[1910]]-ին աշխատել է Մոսկվայում, [[1911]]-[[1912]]-ին՝ Պետերբուրգում: ՌԱԴԲԿ VI ([[Պրագա]]յի, [[1912]]) կոնֆերանսում ընտրվել է ՌՄԴԲԿ ԿԿ-ի անդամության թեկնածու և մտել ԿԿ-ի Ռուսական բյուրոյի կազմի մեջ: Ակտիվորեն մասնակցել է «Պրավդա» թերթի ստեղծմանը, [[1917]]-ի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխությանը]], ընտրվել բոլշևիկների Պետրոգրադի առաջին լեգալ կոմիտեի անդամ: [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] հաղթանակից հետո ընտրվել է Պետրոգրադի քաղաքային դումայի անդամ, որը նրան ընտրել է քաղաքագլուխ: [[1919]]-ին, ՌԿ(բ)Կ VIII համագումարում, ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ-ի անդամ: Սվերդլովի մահից հետո ընտրվել է Համառուսաաոանյան ԿԳԿ նախագահ, [[1922]]-ի դեկտեմբերից՝ ԱՍՀՄ ԿԳԿ նախագահ: [[1938]]-ի [[հունվար]]ից մինչև [[1946]]-ի մարտը եղել է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ապա՝ ԽՄՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ: Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2 շքանշաններով: Թաղված է Կարմիր հրապարակում: Նրա անունով քաղաքներ ու մարզեր կան [[Ռուսաստան]]ում, շրջան և ավան՝ [[Հայաստան]]ում: