«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
'''Գոյական անվան''' խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ ''Գոյական'' եզրույթը ''գոյ'' արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»: Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն` առարկա ցույց տվող բառերը: Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ ''բժիշկ'', ''բուժում'', ''մուրճ'', ''հոդված'': Այսպիսով` '''գոյական''' են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը: Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է:
== Գոյականի իմաստային–քերականական խմբերը ==
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ա)
* [[հասարակ և հատուկ գոյականներ]], բ)
* [[թանձրացական և վերացական գոյականներ]], գ)
* [[անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ]], դ)
* [[հավաքական գոյականներ]]:
== Գոյականի թվի քերականական կարգը ==
Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ [[գոյականի եզակի թիվ|եզակի]] և [[գոյականի հոգնակի թիվ|հոգնակի]]:
 
== Հոլովի քերականական կարգը ==
'''Հոլովը''' գոյականի (և գոյականական գործածություն ունեցող բառի) քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է առարկայի վերաբերական տարբեր հարաբերություններ: Ժամանակակից [[լեզվաբանություն]]ը հոլովի իմաստը որոշում է նրա ոչ թե բոլոր կիրառությունների, այլ գլխավոր կիրառությունների հիման վրա: Եվ քանի որ հոլովը առարկա ցույց տվող բառերի հարաբերություն է արտահայտում, նրա իմաստային կիրառությունների մեջ գլխավորը պետք է համարել ոչ թե պարագայական կամ հատկանշային կիրառությունները, այլ նրանք, որոնցում նա առարկա է ցույց տալիս (գործող կամ եղող, գործողության հետ կապված):