«Ուղղական հոլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Նախադասության մեջ ուղղական հոլովով դրված բառը դառնում է
# [[ենթակա]]՝ Հրճվում էր անզուսպ ''ամբոխը'' գյուղի:
# բաղադրյալ ստորոգյալի [[ստորոգելի]]՝ Գորգագործ մի ''աղջիկ'' էր նա:
# անվանական անդեմ նախադասության գլխավոր անդամ` ''Էջմիածին:'' ''Միրգ'' ու ''փոշի'': Անխիղճ ''արև'':
# [[կոչական]]՝<br />- ''Խջեզարե՛'', սարը սեր է, էլ չե՞ս ուզում իջնել ցած...<br />- ''Սիամանթո՛'', սերն է սարը, մեռնենք սարը քո տիրած...
# [[որոշիչ]]՝ Եկավ ''Թմուկ'' բերդը պատեց, ինչպես գիշերն էն խավար: Նա ''բժիշկ'' Նազարյանի հարևան էր:
# փոխակերպված [[ենթակա]]՝ Դեռ ''Գրիգորը'' չեկած՝ բոլորը հուզվել էին<ref>Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 31:</ref>։
 
Ուղղական հոլովով են ներկայացվում բառարանային միավորները (բացառություն է ''հագի'' բառը, որը չունի ուղղական հոլով):
Ուղղական հոլովը կարող է որոշիչ հոդ ստանալ: Հոգնակի ուղղականի հոդառությունը եզակիի համեմատությամբ որոշ սահմանափակումներ ունի. ''իկ'', ''այք'', ''ինք'', ''անք'', ''ենք'', ''ոնք'' մասնիկներով հոգնակիները որոշիչ հոդ չեն ստանում, ինչը չի կարելի ասել ''եր'', ''ներ'' մասնիկներով ձևավորված հոգնակիների մասին:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}