«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

չ
=== Դիմորոշություն ===
Դիմորոշությունը նույնպես արտահայտվում է '''ս''', '''դ''' հոդերով, ընդ որում ''ս'' հոդը ցույց է տալիս առաջին դեմք, ''դ'' հոդը` երկրորդ. օրինակ` ''Երեքս աշխատում էինք տարբեր գրքերի վրա'': Մյուս հոդերի համեմատութմաբ դիմորոշ հոդը թույլ է արտահայտում իր իմաստը, ուստի երբեմն անհրաժեշտ է լինում հոդով ցույց տված դեմքը արտահայտել նաև [[անձնական դերանուն]]ով: Օրինակ` ''Ես` ուսուցիչս'', ''մենք` ուսանողներս'': Խոսքից դուրս դիմորոշ հոդի իմաստը որոշելը հաճախ հնարավոր չէ` բացի ''ամենքը'' դերանունից: Հաճախ նույնիսկ նախադասության մեջ էլ դա անել հնարավոր չէ: Օրինակ` «''Ուսանողներիս մասին գրել էին թերթում''» նախադասության մեջ ընդգծաված ուսանողներիս մասին կապակցությունը կարելի է հասկանալ և՛ ''իմ ուսանողների'', և՛ ''մեր ուսանողներիս'' իմաստներով: Անորոշությունից խուսափելու համար գործածվում է բացահայտյալ. օրինակ` ''մեր` ուսանողներիս'' մասին:
 
=== Ցուցականություն ===
Ցուցականությունը հայերենում արտահայտվում է '''ս''' հոդով: Նշված իմաստով հոդն ունի սահմանափակ կիրառություն, գործածվում է սակավաթիվ բառերի հետ, ունի ''այս'' դերանվան իմաստ և արտահայտվում է առարկայի և ժամանակի մոտիկության գաղափար: Արդի հայերենի համար համար խորթ է ցուցական հոդը և [[ցուցական դերանուն]]ը նույն բառի հետ գործածելը:
 
== Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ ==
35 550

edits