«Պուանտիլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ робот добавил: ka:პუანტილიზმი
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Chuck_Close_Lucas_Samaras.jpg‎‎|thumb|right|«Լուկաս» ([[1986]] - [[1987]]թթ.), [[Չակ Քլոուզ]], Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, Նյու Յորք, բնորդը՝ Լուկաս Սամարաս]]
'''ՊուանտիլիզմՊուանտիլիզմը''' ({{lang-fr}} Pointillisme, բառացիորեն՝ «կետայնացում») [[գեղանկարչություն|գեղանկարչական]] ոճ է, որում ամբողջական պատկերը ստանում են [[հիմնական գույներ]]ով նկարված առանձին-առանձին մանր կետերի բազմության միջոցով երկրորդական և միջանկյալ գույների տեսողական խաբկանք ստեղծելով: Պուանտիլիզմը գեղանկարչական մեթոդ է, որը ձևավորվել է գեղանկարչության՝ պոստիմպրեսիոնիզմի էտապին անցնելու ժամանակ: Պատմականորեն, ի հակադիր գեղանկարչության [[աբստրակտ արվեստ|աբստրակտ]] ձևին՝ պուանտիլիզմը հանդիսացել է գեղարվեստական պատկերավորման այլընտրանքային եղանակ:
 
Պուանտիլիզմի տեխնիկայի հիմքում ընկած են դիտորդի հեռանկարային տեսողական ընկալումը և նրա երևակայելու ընդունակությունը, որոնց շնորհիվ բազմաթիվ գունավոր կետերը միավորելով՝ (որոշ հեռավորության վրա, կամ՝ ամբողջական պատկերի մասշտաբները փոքրացնելով)՝ դիտորդը տեսնում է մեկ ամբողջական պատկեր՝ ավելի բազմազան նրբերանգներով, քան իրականում պատկերված է: Այս երևույթի հետ անմիջականորեն առնչվում է [[դիվիզիոնիզմ]]ը (անգլերեն՝ division՝ բաժանում): [[Դիվիզիոնիզմ]]ը պուանտիլիզմի այլընտրանքային անվանում է, որի հիմքում, սակայն, ընկած են առավել առաջավոր մեթոդներ: