«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
Հիմնականում դրվելով գոյականների վրա` հոդերը ձևավորում են գոյականի քերականական կարգ: Այդ կարգի ընդհանուր առումը որոշյալությունն է, քանի որ ''ս'', ''դ'' հոդերը իրենց արտահայտած ստացականությամբ, ցուցականությամբ կամ դիմորոշմամբ որոշյալություն են հաղորդում բառին, իսկ ը հոդի որոշյալությունն ինքնին հասկանալի է: Սակայն որոշյալությունը պատմականորեն կիրառվում է ''ը'' հոդի արժեքը բնորոշելու համար, իսկ ընդհանուր կարգը կոչվում է առկայացման կարգ:
 
''Ս'', ''դ'', ''ն'', ''ը'' հոդերը կոչվում են տարորոշիչ կամ առկայացնող հոդեր` իրենց ենթատեսակներով` '''որոշիչ''', '''ստացական''', '''դիմորոշ''', '''ցուցական''': Իսկ առկայացման կարգի քերականական իմաստը կունենա հետևյալ դրսևորումները` որոշյալություն, ստացականություն, դիմորոշություն, ցուցականություն:
 
=== Որոշյալություն ===
Որոշյալության կարգը ձևավորվում է '''ը''', '''ն''' հոդերով և արտահայտում է առարկայի ծանոթ լինելը խոսողին: Առարկայի անունը խոսքի մեջ մեկ անգամ գործածելուց հետո կարելի է լինում գործածել որոշյալ առումով: ''Ն'', ''ը'' հոդերը քերականական դերով նույնարժեք են և ունեն դիրքային տարբերություններ:
 
Որոշիչ հոդ ստանում են [[Ուղղական հոլով|ուղղական]], [[Տրական հոլով|տրական]], [[Հայցական հոլով|հայցական]] հոլովները: Ընդ որում` սրանց որոշ կիրառությունների էլ հոդը հատուկ չէ (օրինակ` [[կոչական]]ը, [[որոշիչ]]ը, մի քանի կապական կապակցություններ` ''առանց Արամի'', ''գնաց գյուղ''): Անորոշ առումը ձևավորվում է առնց ձևական միջոցի` 0 վերջավորությամբ: Անորոշ առումով գործածված բառի հետ երբեմն գործածվում է ''մի'' բառը:
 
Որոշիչ հոդը գործածվում է ոչ միայն գոյականների, այլև առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի հետ` սրանց գոյականական գործածության դեպքում` ''կարմիրը'', ''առաջինը'':
 
== Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ ==