«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

չ
== Հոլովման տիպերը ==
Գոյականն ունի նաև հոլովումներ՝ [[գոյականի արտաքին հոլովում|արտաքին]], [[գոյականի ներքին հոլովում|ներքին]], ինչպես նաև [[գոյականի այլաձև հոլովումներ|այլաձև հոլովումներ]]:
== ԱռարկայացմանԱռկայացման (տարորոշման) քերականական կարգ ==
Առկայացման կարգը ձևավորվում է '''ս''', '''դ''', '''ն''', '''ը''' հոդերի միջոցով, որոնք, դրվելով գոյականների կամ գոյականաբար գործածված բառերի վրա, նրանց բառային իմաստը քերականորեն տարորշում են տարբեր մասնավորումներով կամ պարզապես որոշյալության միջոցով: Հմմտ. ''Նա երգ է լսում'' // ''Նա լսեց իր սիրած երգը:'' ''Գրիչ տուր'' // ''Գրիչդ տուր'': ''Ժամացույց եմ գնել'' // ''Ժամացույցս չկա'':
 
Չնայած իմաստային տարբերություններին` բոլոր հոդերի համար ընդհանուր է բառերի առարկայական վերաբերության տարորշումը: Գոյականի ցույց տված առարկան հոդով տարբերում, որոշակի ենք դարձնում` ի տարբերություն բառերի անհոդ գործածության:
 
Հիմնականում դրվելով գոյականների վրա` հոդերը ձևավորում են գոյականի քերականական կարգ: Այդ կարգի ընդհանուր առումը որոշյալությունն է, քանի որ ''ս'', ''դ'' հոդերը իրենց արտահայտած ստացականությամբ, ցուցականությամբ կամ դիմորոշմամբ որոշյալություն են հաղորդում բառին, իսկ ը հոդի որոշյալությունն ինքնին հասկանալի է: Սակայն որոշյալությունը պատմականորեն կիրառվում է ''ը'' հոդի արժեքը բնորոշելու համար, իսկ ընդհանուր կարգը կոչվում է առկայացման կարգ:
 
== Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ ==
Քերականական այս կարգը չի եղել [[գրաբար]]ում, [[միջին հայերեն]]ում: Առկա է [[արևելահայերեն]]ում, [[ում ճյուղի բարբառներ]]ում և գրական լեզվում: Այս կարգը կապված է սուբյեկտի և ենթակայի գործողությունը կրողի ձևական տարբերակման հարցի հետ: Գրաբարում անձ և իր ցույց տվող գոյականներն [[ուղիղ խնդիր]] դառնալիս ունեցել են նույն ձևավորումը. օրինակ` ''Ուսուցիչ սիրէ զաշակերտս'' \\ ''զգիրս'': Մեր լեզվի զարգացման հետագա շրջանում ''զ'' նախդիրը և ''ս'' վերջավորությունն ընկնում են, և առաջ է գալիս շփոթը վերացնելու հարց: Արևելահայերենը ընդունել է տարբեր վերջավորություններ, իսկ [[արևմտահայերեն]]ը տարբերակումը կատարում է շարադասությամբ: Օրինակ` ''Արամը սիրում է Սաթիկին'' || ''Արամը կսիրէ Սաթիկին'': Առաջինը ձևաբանական տարբերակում է, երկրորդը` շարահյուսական:
35 545

edits