«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ա) [[հասարակ և հատուկ գոյականներ]], բ) [[թանձրացական և վերացական գոյականներ]], գ) [[անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ]], դ) [[հավաքական գոյականներ]]: Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ [[գոյականի եզակի թիվ|եզակի]] և [[գոյականի հոգնակի թիվ|հոգնակի]]:
== Հոլովի քերականական կարգը ==
'''Հոլովը''' գոյականի (և գոյականական գործածություն ունեցող բառի) քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է առարկայի վերաբերական տարբեր հարաբերություններ: Ժամանակակից [[լեզվաբանություն]]ը հոլովի իմաստը որոշում է նրա ոչ թե բոլոր կիրառությունների, այլ գլխավոր կիրառությունների հիման վրա: Հոլովական իմաստը չի կարելի նույնացնել հոլովի արտահայտած կոնկրետ հարաբերության, շարահյուսական գործառույթի հետ, քանի որ նույն հոլովի գործածությունը շարահյուսական տարբեր գործառույթներով պայմանավորված է տվյալ հոլովի հետ հարաբերության մեջ մտնող բառերով և տվյալ հոլովով գործածված բառի իմաստով:
Արդի հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ [[ուղղական հոլով|ուղղական]], [[սեռական հոլով|սեռական]], [[տրական հոլով|տրական]], [[հայցական հոլով|հայցական]], [[գործիական հոլով|գործիական]], [[բացառական հոլով|բացառական]] և [[ներգոյական հոլով|ներգոյական]]. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Արդի հայերենի որոշ մասնագետները գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/:
 
Արդի հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ [[ուղղական հոլով|ուղղական]], [[սեռական հոլով|սեռական]], [[տրական հոլով|տրական]], [[հայցական հոլով|հայցական]], [[գործիական հոլով|գործիական]], [[բացառական հոլով|բացառական]] և [[ներգոյական հոլով|ներգոյական]]. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Արդի հայերենի որոշՈրոշ մասնագետները գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/:
 
== Հոլովման տիպերը ==
Գոյականն ունի նաև հոլովումներ՝ [[գոյականի արտաքին հոլովում|արտաքին]], [[գոյականի ներքին հոլովում|ներքին]], ինչպես նաև [[գոյականի այլաձև հոլովումներ|այլաձև հոլովումներ]]:
35 572

edits