«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 10.
Գոյականն ունի նաև հոլովումներ՝ [[գոյականի արտաքին հոլովում|արտաքին]], [[գոյականի ներքին հոլովում|ներքին]], ինչպես նաև [[գոյականի այլաձև հոլովումներ|այլաձև հոլովումներ]]:
== Առարկայացման (տարորոշման) քերականական կարգ ==
== Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ ==
Քերականական այս կարգը չի եղել [[գրաբար]]ում, [[միջին հայերեն]]ում: Առկա է [[արևելահայերեն]]ում, [[ում ճյուղի բարբառներ]]ում և գրական լեզվում: Այս կարգը կապված է սուբյեկտի և ենթակայի գործողությունը կրողի ձևական տարբերակման հարցի հետ: Գրաբարում անձ և իր ցույց տվող գոյականներն [[ուղիղ խնդիր]] դառնալիս ունեցել են նույն ձևավորումը. օրինակ` ''Ուսուցիչ սիրէ զաշակերտս'' \\ ''զգիրս'': Մեր լեզվի զարգացման հետագա շրջանում ''զ'' նախդիրը և ''ս'' վերջավորությունն ընկնում են, և առաջ է գալիս շփոթը վերացնելու հարց: Արևելահայերենը ընդունել է տարբեր վերջավորություններ, իսկ [[արևմտահայերեն]]ը տարբերակումը կատարում է շարադասությամբ: Օրինակ` ''Արամը սիրում է Սաթիկին'' || ''Արամը կսիրէ Սաթիկին'': Առաջինը ձևաբանական տարբերակում է, երկրորդը` շարահյուսական:
 
Անձ ցույց տվող գոյականները սովորաբար [[ներգոյական հոլով]] չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի:
Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները` «ի՞նչ» հարցին:
Գոյականների այս երկու խմբերը քերականական հատկանիշներով ոչ միշտ են սահմանազատվում: Երբեմն իմաստային մի բառը կարող է գործածվել մյուս խմբի բառերի քերականական հատկանիշներով. այսինքն` միևնույն առարկան կարող է մտածվել և՛ որպես իր, և՛ որպես անձ: Օրինակ` ''Ես քեզ սիրում եմ, այնքան եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, արևն աշխարհին:'' ''Նրանք բժիշկ կանչեցին:''
 
== Գոյականի կազմությունը ==
Որպես գոյականներ բառակազմական միջոց հանդես են գալիս մի շարք ածանցներ (տես՝ [[Գոյականակերտ ածանցներ]]) ու բառաբարդման սակավաթիվ տիպեր (բարդությամբ և հապավությամբ), որոնցով միայն (կամ գրեթե միայն) գոյականներ են կազմվում։ Որպես այդպիսի գոյականակերտ ածանցներ հանդես են գալիս վերջածանցները: Չնայած մի շարք նախածանցներ գործածվում են գոյականների կազմության մեջ, սակայն դրանք բուն գոյականակերտ չեն համարվում, քանի որ այլ խմբերի բաղադրությամ մեջ ևս որոշակի դեր են կատարում (հմմտ.` ''ենթադրություն'', ''ենթադրել'', ''ենթադրաբար'', ''ենթադրական'', բայց` ''ենթասպա'', ''ենթագլուխ'', ''ենթամաս''):