«Պինգվիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 41.
Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը։ Էգ պինգվինը սառնամանիքին, ողղակի ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գրամանոց մի ձու է ածում։ Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ հենված լինի իր թաթերին։ Հիմա արդեն ոչ մի սառնամանիք սարսափելի չէ։ Եթե հարկ է լինում ձուն տալ մայր պինգվինին, հայրը ձուն դուրս է գլորում ձյան վրա և մայրը ձուն անմիջապես թաքցնում է իր փորի վրայի տաքուկ բնում։ Ահա թե ինչու պինգվիններն բնի կարիք չեն ունենում: Հայր և մայր պինգվիններն սնվում են հերթով։ <br />
Ձվից ելած ձագուկները հավաքվում են «մանկապարտեզներով», բայց մայրերն ինչ-որ կերպ կարողանում են ընդհանուր խմբում զանազանել իրենց ձագին և նրան կերակրում են կտնառքում բերված ձկնով։ Փոքրիկ պինգվիններն ծածկված են լինում բաց գույնի աղվամազով, իսկ աչքերը շրջանակված են լինում զվարճալի սպիտակ «ակնոցով»։ Ծակող քամուց ու սառնամանիքից պաշտպանվելու համար պինգվինները հոծ խմբեր են կազմում։ Խմբի ներսում տաք է, իսկ խումբը կարծես անընդհատ շարժման մեջ է. սառած թռչունները դրսից դեպի ներս են շարժվում և իրենց ընկերների թիկունքում տաքանում։
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]