«Արեալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արեալ''' (լատ․ area — տարածություն, հրապարակ), երկրի մակերևույթի (կամ ջրատարածության) հատված, որին ...»:
 
պիտ.
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Արեալ''' (լատ․ area — տարածություն, հրապարակ), երկրի մակերևույթի (կամ ջրատարածության) հատված, որին բնորոշ է կենդանիների, բույսերի որևէ տեսակ (ցեղ, ընտանիք և այլն)։ Արեալի չափերը տարբեր են։ Որոշ կենդանիներ և բույսեր բազմանում են խիստ սահմանափակ տարածություններում (օրինակ, առանձին լեռնային բարձունքում, կղզում, մեկուսացված լճում), մյուսները տարածված են մի քանի մայր ցամաքներում և զբաղեցնում են հսկայական հատվածներ։ Օրգանիզմների խմբերը (ընտանիք և կարգաբանական այլ միավորներ, օրինակ, հացազգի բույսեր, ճնճղուկազգի թռչուններ), որոնք տարածված են ամբողջ աշխարհում, կոչվում են ''կոսմոպոլիտ''։ Արեալը կարող է ընդարձակվել տեսակի տարաբնակեցման հետևանքով և փոքրանալ՝ արեալի առանձին հատվածներում նրա անհետացումից։ Արեալը քարտեզի վրա պատկերվում է գծերով, կետերով կամ գույներով։ Արեալի քարտեզներն օգտագործվում են բուսական և կենդանական պաշարների տեղաբաշխումը, գյուղատնտեսական կուլտուրաների և անտառային վնասատուների տարածումը պարզելու համար։ <br />
'''''Հ․ Տոնականյան'''''<br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արեալ» էջից