«Տրապիզոնի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Տրապիզոնի նահանգ''', Դրապզունի նահանգ, Տրապեզոնդի նահանգ – Նահանգ (վիլայեթ), փաշայություն, երկրամաս [[Թուրքիա]]յում, նրա հյուսիս-արևելյան մասում: Համապատասխանում է պատմական Խաղտիքին և Լազիկայի մի մասին: Տարածքը՝ 32400 կմ<sup>2</sup>, կենտրոնը՝ Տրապիզոն ք: Բաժանված էր 4 գավառի (սանջակ)՝ [[Սամսոն]], [[Տրապիզոն]], Լազիստան և Գյումուշխանե: Հետագայում ավելացան Օրդուն եև Կերասունը: Գվռկ-ներըԳավառները 19-ն էին, գավառախմբերը՝ 24: Ըստ տարբեր աղբյուրների, բնակչության թիվը [[1900]] թվականին մարդահամարի տվյալներով կազմում էր 1.200.000 բնակիչ, որից կրոնափոխ հայեր 60.000 և հայ քրիստոնյաներ՝ 60.000, 1908 թ մարդահամարով՝ 1.387.164 բնակիչ, որից հայեր ու հույներ՝ 46.789: Ըստ այլ աղբյուրների՝ [[1912]] թվականին նահանգում կար 100.000 հայ բնակիչ, ըստ Թեոդիկի «Ամենուն տարեցոյց»–ի՝ [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ից առաջ այստեղ կար 65000 հայ բնակիչ, սակայն ջարդերից փրկվեց միայն 15 հազարը, ըստ Լեփսիուսի՝ այդ ժամանակ հայերի թիվը հասնում Էր 53 հազ մարդու: Նահանգում բնակվում Էին նաև [[լազեր]], [[հույներ]], [[թուրքեր]], [[չերքեզներ]], [[ասորիներ]]: Զբաղվում Էին եգիպտացորենի, ծխախոտի, վուշի, կանեփի, պտղատուների, ցիտրուսների մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ, արհեստներով, առևտրով: Նահանգը ունի [[արծաթ]]ի, [[կապար]]ի, [[պղինձ|պղնձի]] պաշարներ, հանքային ջրեր: Քաղաքներից են [[Սամսոն]]ը, Օրդուն, Կերասունը, Գյումուշխանեն, Ռիզեն ևն: [[1970]] թվականի մարդահամարի տվյալներով Տրապիզոնի նահանգն ուներ 659 000 բնակիչ:
 
[[Կատեգորիա:Թուրքիայի նահանգներ]]