«Ֆունկցիա (մաթեմատիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆունկցիա '''( լատ․ functio — կատարում, իրականացում), մաթեմատիկայի հիմնական հասկացություն է, որը ցո...»:
 
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Ֆունկցիա '''( լատ․ functio — կատարում, իրականացում), [[մաթեմատիկա]]յի հիմնական հասկացություն է, որը ցույց է տալիս մի փոփոխականի կախումը մյուսից: Կասենք X թվային բազմությունում որոշված է f թվային ֆունկցիան, եթե այն X բազմության ամեն մի x թվի համապատասխանեցնում է որևէ y թիվ` y=f(x): Այստեղ x-ը և y-ը փոփոխականներ են, իսկ f-ը խորհրդանշում է x և y փոփոխականների կապը: y-ը ֆունկցիոնալ կախվածության մեջ է x-ից: x-ը անվանում են անկախ [[փոփոխական]], իսկ y-ը` կախյալ փոփոխական: X [[բազմություն]]ն անվանում են f ֆունկցիայի որոշման տիրույթ և նշանակում D(f)-ով: Եթե f ֆունկցիան a (X բազմությունից) թվին համապատասխանեցնում է b թիվը, ապա կասենք, որ a կետում f ֆունկցիայի արժեքը b-ն է, կամ f ֆունկցիան a կետում ընդունում է b արժեքը և կգրենք` f(a)=b: b թվերի բազմությունն անվանում են f ֆունկցիայի արժեքների բազմություն և նշանակում E(f)-ով:
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Մաթեմատիկա]]