'''Էրոզիան''' հողմահարման ժամանակ ապարների քայքայվումնքայքայումն է՝ վերածվելով փուխր նյութի կամ հանքաքարերի լուծույթի։ Էրոզիա են կոչվում բոլոր այն ուղիները, որոնցով լուծված նյութը կամ փուխր ապարի մասերն իրենց գտնվելու նախնական վայրից տարվում են այլ վայրեր՝ սովորաբար ծանրության [[ուժ|ուժի]] ազդեցությամբ։ Ապարի կտորներր տեղաշարժվում են [[ջուր|ջրի]], [[սառույց|սառցադաշտի ]] կամ էլ քամու միջոցով։ Տեղաշարժված ապարների քանակությունր կախված է ջրի հոսանքի արագությունից, այդ պատճառով արագընթաց հորդ գետերը էրոզիայի են ենթարկում հսկայական տարածքներ։ էրոզիայի ենթարկված և տեղաշարժված ապարների կտորները տեսակավորվում են րստ իրենց չափի ե բնույթի։ էուծված քիմիական տարրերը հասնում են ծով, որի հետեանքով ջուրն էլ ավելի է աղիանում։ Բարեխառն կլիմայական պայմաններում, որոնց բնորոշ են հաճախակի անձրևներր, կավի և ավազի հատիկներր սկզբում քշում է անձրևաջուրր՝ լվանալով լանջերը, այնուհետև՝ գետերը։ Ապարների ամենածանր կտորներն առաջինն են կանգ առնում այն վայրերում, ուր գետի արագությունը նվազում է։ Ափերի մոտ, որտեղ ժայռերը շփվում են ծովի ջրի հետ, ցամաքային զանգվածն անընդհատ էրոզիայի է ենթարկվում։