«Կալցիումի հիդրօքսիդ»–ի խմբագրումների տարբերություն

քիմիական միացություն
Content deleted Content added
Նոր էջ «աջից|մինի '''Կալցիումի հիդրօքսիդ''', հանգած կիր, քիմիական բանաձևը՝ Ca(OH)<sub>2</su...»:
(Տարբերություն չկա)

19:34, 22 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կալցիումի հիդրօքսիդ, հանգած կիր, քիմիական բանաձևը՝ Ca(OH)2, ուժեղ հիմք է: Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2240 կգ/մ3: Կալցիումի հիդրօքսիդը սպիտակ, փաթիլանման փոշի է: Տաքացնելիս անջատում է ջուր՝ փոխարկվելով CaO-ի
CaO + H2O → Ca(OH)2
100 գ ջրում 20°C-nւմ լուծվում է 0,165 գ կալցիումի հիդրօքսիդ, 100°C-ում՝ 0,077 գ: Աղերի առկայությամբ լուծելիությունը խիստ բարձրանում է: Ջրային լուծույթը կոչվում է կրաջուր, իսկ սուսպենզիան՝ կրակաթ: Օդից հեշտությամբ կլանում է ածխաթթու գազ՝ վերածվելով կալցիումի կարբոնատի: Կիրառվում է որպես էժան ալկալի, նաև շինարարության մեջ են:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։