«Կալորիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կալորիա''' ({{Lang-lat|calor}} — ջերմություն), [[ջերմություն|ջերմության]] քանակի արտահամակարգային [[միավոր]]: Նշանակվում է կալ (միջազգային նշանակումը՝ cal): Կալորայից բացի տարածված է նաե կիլոկալորիան. 1 կկալ = 1000 կալ: Սկզբում կալորիան սահմանվել է իբբև ջերմության այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է 1 գ ջուրը 1°C տաքացնելու համար: Մինչև [[19-րդ դ.]] վերջը ո՛չ տաքացման պայմանների, ո՛չ էլ ջերմաստիճանային տիրույթի վերաբերյալ որևէ վերապահում չի արվել: Այդ պատճառով կիրառվել են տարբեր՝ 0-, 15-, 20-, 25-աստիճանային, միջին, տերմոքիմիական և այլ կալորիաներներ: [[1934]]—[[1957]] թթ․-ին [[ՍՍՀՄ]]-ում կիրառվել է 20-աստիճանային կիլոկալորիան, որը հավասար է (մինչև 0,02% ի ճշտությամբ) 1 կգ ջուրը 19,5°C-ից մինչե 20,5°C տաքացնելու համար անհրաժեշտ ջերմության քանակին: [[ջուր|Ջրի]] և [[գոլորշի|գոլորշու]] հատկություններին նվիրված [[Լոնդոնի կոնֆերանս|Առաջին համաշխարհային կոնֆերանսը]] ([[Լոնդոն]], [[1929]] թ․) մտցրել է միջազգային կկալ՝ սահմանելով այն իբրև միջազգային կվտ · ժ-ի 1/861,1 մաս: Ջրային գոլորշիների հատկություններին նվիրված միջազգային կոնֆերանսներում ([[1954]] թ․ և [[1956]] թ․) որոշում է ընդունվել կալորիայից անցնելու նոր միավորի՝ բացարձակ [[ջոուլ]]ի, որը հետագայում ներառվել է [[Միավորների միջազգային համակարգ]]: Կալորիայի և ջոուլի միջև առնչությունը հետնյալն է՝ 1 կալ = 4,1868 ջ (ճշգրիտ): 20-աստիճանային կալորիան հավասար է 4,181 ջ, իսկ տերմոքիմիայում կիրառվող կալորիան՝ 4,1840 ջ:
 
 
{{Phys-stub}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Չափման միավորմիավորներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կալորիա» էջից