«Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կամոյի պետական թատրոն
(Տարբերություն չկա)

16:41, 21 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կամոյի պետական թատրոն Լ. Քալանթարի անվան, կազմակերպվել է 1935թ․-ին՝ ժողովրդական թատրոնի հիման վրա: Բացվել է Տ. Ռումյանցևի «Հանուն երջանկության» պիեսի բեմադրությամբ: Տարբեր տարիներ թատրոնում աշխատել են դերասաններ Վաղինակ և Վարդուհի Դովլաթյանները, Ռ. և Ա. Ազարյանները, Ս. Խաչիկյանը, Ա. Ղազանչյանը, Ա. Աֆրիկյանը, Գ. Նաջարյանը, Ա. Նազարեթյանը, Կ. Ավետիսյան-Մանվելյանը, Գ. Տալյանը, ռեժիսորներ Աշ-Մաթը (Ա. Մաթևոսյան), Հ. Մանվելյանը, Հ. Բաղդասարյանը, Կ. Վարդանյանը, նկարիչներ Ե. Սավոյանը, Ա. Ամրազյանը, Ա. Եգանյանը և ուրիշներ: Բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Սունդուկյանի «էլի մեկ զոհ», Մուրացանի «Ռուզան», Շիլլերի «Սեր և խարդավանք», Ա. Բաբայանհ «Սիրտը կանչում է» և այլ պիեսներ: 1959թ․-ին Կամոյի պետական թատրոնը կոչվել է Լ. Քաչանթարի անունով: Կոլեկտիվը համալրվել է նոր կադրերով: Վերջին բեմադրություններից են Նազիմ Հիքմեթի «Բոլորից մոռացվածը», Մարսել էմեի «Երրորդ գլուխ», Սուրեն Բաբայանի «Արևն ինչ է ասում» և այլն: Թատերախմբի կազմում են՝ Կ. Գևորգյանը (գլխավոր ռեժիսոր), Հ. Եղիկյանը (նկարիչ), ՀՍՍՀ վաստակավոր արտիստներ Ա. Ղազազյանը, Գ. Հակոբյանը, Ա. Մուրադյանը, Գ. Մեսրոպյանը, Բ. Մնեյանը, Վ. Առաքելյանը, դերասան֊-դերասանուհի֊ներ է. Հովհաննիսյանը, Հ. Գալստյանը, Գ. Գրիգորյանը, Ա. Մովսիսյանը և ուրիշներ: