«Կաթի արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կաթի արդյունաբերություն
(Տարբերություն չկա)

15:36, 21 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կաթի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, միավորում է կենդանական յուղ, պանիր, խտացրած կաթ և կաթի փոշի, կաթի պահածո, պաղպաղակ և այլ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները: ՍՍՀՄ-ում Կաթի արդյունաբերության բուռն զարգացման սկիզբը դրվել է 30-ական թթ., երբ պայմաններ ստեղծվեցին կաթի պետական գնումների և արդյունաբերական վերամշակման համար, նորագույն տեխնիկայով հագեցված խոշոր կոմբինատներ կառուցվեցին Մոսկվայում, Լենինգրադում, Սոչիում և այլուր: 1977թ․-ին ՍՍՀՄ-ը կաթի և կենդանական յուղի արտադրությամբ առաջինն էր աշխարհում (արտադրվել է համապատասխանաբար՝ 94,7 և 1,5 մլն ա): Հայաստանում կաթնամշակությունն ունի բազմադարյան ավանդույթ: Ս. Աբովյանը 1898թ․-ին Լոռիում և Ախալքալաքում հիմնադրել է կաթնատնտեսական ֆերմաներ, Անդրկովկասում առաջինը կազմակերպել եվրոպական պանիրների արտադրությունը: Սակայն մինչև սովետական կարգերի հաստատումը կաթնամշակությունը հիմնականում տնայնագործական բնույթի էր: 1913թ․-ին մանր-տնայնագործական գործարաններում մշակվում էր ընդամենը 4,6 հզ. ա կաթ, արտադրվում 349 ա շվեյցարական և 27 ա աղաջրային պանիր: Կաթի արդյունաբերությունը ՀՍՍՀ սննդի արդյունաբերության զարգացած ճյուղերից է, ընդգրկում է կաթի մշակման 6 գործարան, գլխամասային 23 պանրագործարան՝ հարյուրից ավելի մասնաճյուղերով (1977թ․): 1977թ․-ին մշակվել է 128,4 հզ. ա անարատ կաթնամթերք՝ վերահաշվարկված կաթի, 1,3 հզ. ա կենդանական յուղ, 21,5 հզ. ա յուղալի պանիր: