«Կաթարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կաթարներ
(Տարբերություն չկա)

15:30, 21 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կաթարներ (հունարեն xaf)ap6c; — մաքուր), XI—XIII դդ. Եվրոպայում (գլխավորապես Իտալիայում, Ֆլանդրիայում, Հարավային Ֆրանսիայում) տարածված աղանդավորներ: Պաշտոնական եկեղեցու դեմ մղած իրենց պայքարով տարերայնորեն արտահայտել են զարգացող քաղաքների հակաֆեոդալական բողոքը: Կաթարների դավանաբանության հիմքում դրված էր մանիքեության «չարի և բարու» հակադրության սկզբունքը, որը փոխանցվել էր պավլիկյանների և բոգոմիլների միջոցով: Կաթարները, մերժելով երկրային կյանքը (ամուսնություն, մսեղեն կերակուր և այլն), քարոզում էին մասնավոր սեփականության, կաթոլիկական նվիրապետության, պատկերապաշտության վերացում, ծայրահեղ ճգնակեցություն: Կաթարները ստեղծեցին իրենց եկեղեցին, բացեցին դպրոցներ, 1167թ․-ին Թուլուզում գումարեցին ընդհանուր ժողով, որոշ քաղաքներում գրավեցին իշխանությունը: Կաթարների դեմ մղված կատաղի պայքարի և XIII դ․ քաղաքային բնակչության շերտավորման (արհեստավորա-պլեբեյական զանգվածներից բյուրգերության անջատման) հետևանքով, նույն դարի վերջին Կաթարները վերացան: Կաթարների ուսմունքը փոխանցվեց ալբիգոյցիներին: