«Կազուարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կազուարներ
(Տարբերություն չկա)

14:30, 21 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կազուարներ (Casuariiformes), անողնուցավոր թռչունների կարգ: Ունի 2 ընտանիք. էմուներ և իսկական Կազուարներ: Իսկական Կազուարները (Casuariidae) խոշոր են, չթռչող: Կտուցը սև է, կողքերից սեղմված, գլխին ունեն «սաղավարտ»: Փետուրները սև են, մազանման: Ծայրափետուրները ետ են զարգացել և վերածվել մերկ փշերի: Մարմնի կշիռը հասնում է մինչև 80 կգ, բարձրությունը՝ մինչև 150 սմ: Ոտքերն ուժեղ են, եռամատ (միջին մատը՝ երկար, սուր եղունգով): Տարածված են Նոր Գվինեայում, Արու, Սերամ, Նոր Բրիտանիա կղզիներում և Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափերին: Հիմնականում սնվում են ծառերից թափված պտուղներով, հատապտուղներով, սերմերով, երբեմն՝ մանր կենդանիներով: Բնադրում են գետնին, փոսերի մեշ, դնում 3—5 կանաչավուն ձու: Թխսում է արուն: