«Կազմակերպված կապիտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կազմակերպված կապիտալիզմ
(Տարբերություն չկա)

14:30, 21 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

«Կազմակերպված կապիտալիզմ», օպորտունիստական տեսություն, ըստ որի՝ արտադրամիջոցների մասնավոր սեփականության պայմաններում կապիտալիստական մոնոպոլիաներն ու պետությունը կարող են կազմակերպել, պլանավորել տնտեսությունը և վերացնել մրցակցությունը, արտադրության անարխիան, տնտեսական ճգնաժամերը: Մշակել է Ռ. Հիլֆերդինգը, լայնորեն տարածվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ կապիտալիզմի ժամանակավոր մասնակի կայունացման շրջանում: XX դ. 2-րդ կեսին «Կազմակերպված կապիտալիզմ» բազմաթիվ տարբերակներով («պլանային» կամ «կարգավորվող» կապիտալիզմ, «անճգնաժամ» կապիտալիզմ ևն) պրոպագանդում են բուրժուական տնտեսագետներն ու ռեֆորմիստները: «Կազմակերպված կապիտալիզմ»-ի տեսությունը սնանկ է և՝ գիտական, և՝ գործնական տեսակետից: Քանի որ իմպերիալիզմը ծագում է կապիտալիզմի բազայի վրա և նրա ուղղակի շարունակությունն ու զարգացումն է, հետևաբար չի կարող վերացնել կապիտալիզմի հակամարտ հակասությունները, այլ ավելի է սրում և բարդացնում դրանք, ուժեղացնում էկոնոմիկայի տարերայնությունն ու անկազմակերպվածությունը: