«Կազիմիրի դատաստանագիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կազիմիրի դատաստանագիրք
(Տարբերություն չկա)

14:30, 21 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կազիմիրի դատաստանագիրք 1468թ․, Լիտվական Մեծ իշխանության օրենքների առաջին ժողովածուն, հրատարակվել է Վիլնյուսում: Գործել է մինչև լիտվական առաջին ստատուտի (տես Լիտվական ստատուտներ) ստեղծումը: Բաղկացած է 25 հոդվածից: Հանցագործների նկատմամբ նախատեսել է մահապատիժ, անդամախեղում, աքսոր, բանտարկություն, իրավազրկություն, պատվազրկություն, տուգանք: Սոցիալական տարբեր խավերի նկատմամբ նույն հանցագործության համար նախատեսվել են տարբեր պատիժներ: Կազիմիրի դատաստանագիրքը ամրապնդել է գյուղացիության շահագործումը և հողի նկատմամբ ֆեոդալների սեփականության իրավունքը: