«Կալցիումի քլորիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Որբ}}
[[Պատկեր:Calcium chloride CaCl2.jpg|մինի]]
'''Կալցիումի քլորիդ''', CaCl<sub>2</sub>, աղաթթվի կալցիումական աղը։ Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 2510 կգ/մ<sup>3</sup>, հալման ջերմաստիճանը՝ 772°C։ Խիստ խոնավածուծ է, ջրային գոլորշիներ կլանելիս վերածվում է հեղուկ զանգվածի։ 100 գրամ ջրում 20°-ում լուծվում է 74 գրամ կալցիումի քլորիդ, 100°C-ում՝ 159 գրամ։ Կալցիումի քլորիդի ջրային լուծույթները սառչում են ցածր ջերմաստիճաններում (20%-անոցը՝ -18,57°C-ում, 30% ֊անոցը՝ —48-48°C-ում)։ Առաջացնում է հիդրատ՝ CaCl2<sub>2</sub>*6H<sub>2</sub>0, որը կայուն է մինչև 29,8°C, ավելի բարձր ջերմաստիճանում հագեցած լուծույթից նստում են 4,2 և 1 մոլեկուլ ջրով բյուրեղահիդրատներ։ CaCl<sub>2</sub>-6H<sub>2</sub>CMi (58,8%) ձյան կամ սառույցի (41,2% ) հետ խառնելիս ջերմաստիճանն իջնում է մինչև —55-55°C (կրիոհիդրատային կետ)։ Ստացվում է սոդայի արտադրության ժամանակ՝ որպես կողմնակի նյութ։ Կիրառվում է կալցիում ստանալու, հեղուկները և գազերը չորացնելու համար, բժշկության մեջ և այլուր։
 
{{commonscat|Calcium chloride}}