«Կալուգայի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
== Աշխարհագրություն ==
Կալուգայի մարզի մակերևույթը բլրաթմբային է՝ մասնատված գետահովիտներով, հեղեղատներով: Հյուսիս-արևմուտքում և հյուսիսում տարածված են մորենային, հարավարևմուտքում՝ գանդրային, կենտրոնական և արևելյան մասում՝ էրոզիոն հարթությունները: Տերիտորիայի առավելագույն բարձրությունը 270—280 մ է: Կլիման բարեխառն է, ամառը՝ չափավոր տաք և խոնավ, ձմեռը՝ չափավոր ցուրտ՝ ձյան կայուն շերտով: Հուլիսի միշին ջերմաստիճանը 17,5°C-ից մինչև 18,5°C է, հունվարինը՝ —9°C-ից — 10,3°C: Տարեկան տեղումները՝ 550— 650 մմ:

== Ֆլորա և ֆաունա ==
Խոշոր գետերն են [[Օկա]]ն ([[Ուգրա]], [[ժիզդրա]], [[Պրոտվա]] վտակներով) և [[Դեսնայ]]ի վտակ [[Բոլվա]]ն: Անտառները գրավում են տարածքի ավելի քան 40% ը: Գերակշռում են [[կեչի]]ն, [[կաղամախի]]ն, [[սոճի]]ն, [[եղևնի]]ն: Անտառներում հանդիպում են [[աղվես]], [[գայլ]], [[նապաստակ]], [[որմզդեղն]]: Կան թռչունների շատ տեսակներ: Բնակիչները հիմնականում ռուսներ են: Միջին խտությունը 1 կմ<sup>2</sup> վրա 33 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 58% ([[1975]] թ․): Գլխավոր քաղաքներն են [[Կալուգա]]ն, [[Կիրով]]ը, [[Լյուդինովո]]ն:

== Արդյունաբերություն ==
Արդյունաբերության առաշատար ճյուղերն են [[մեքենաշինություն]]ը և [[մետաղամշակություն]]ը: Զարգացած են նաև [[փայտամշակություն]]ը, թաղանթանյութի, թղթի, թեթև և սննդի արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը մասնագիտացած է կաթնատու անասնապահության, խոզաբուծության ուղղությամբ:

== Գյուղատնտեսություն ==
Զարգացած է [[կարտոֆիլ]]ի, [[բանջարեղեն]]ի արտադրությունը և մասամբ՝ վուշագործությունը: Մշակում են [[ցորեն]], [[գարի]], տարեկան, վարսակ, [[հնդկացորեն]], կերային կուլտուրաներ: Ունի 868 կմ երկաթուղի (որի 1/3-0 էլեկտրիֆիկացված է) և ավտոմոբիլային ճանապարհների խիտ ցանց: Նավարկելի է Օկա գետը: Կալուգայում կա օդանավակայան: Մարզում գործում են 24 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, Կալուգայի մանկավարժական ինստիտուտը [[Մոսկվայ]]ի [[Բաուման]]ի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի մասնաճյուղը: Ունի 964 ակումբ ([[1975]] թ․), 1020 կինոսարք, 609 գրադարան, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ: Հրատարակվում է մարզային 2 թերթ:
 
Կալուգայում կա օդանավակայան: 1979 թվականի տվյալներով մարզում գործել են 24 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ Կալուգայի մանկավարժական ինստիտուտը [[Մոսկվայ]]ի [[Բաուման]]ի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի մասնաճյուղը: Ունի 964 ակումբ ([[1975]] թ․), 1020 կինոսարք, 609 գրադարան, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ: Հրատարակվել է մարզային 2 թերթ:
 
{{ՀՍՀ}}