«Կալցիումի սուլֆատ»–ի խմբագրումների տարբերություն

քիմիական միացություն
Content deleted Content added
Կալցիումի սուլֆատ
(Տարբերություն չկա)

21:41, 20 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կալցիումի սուլֆատ, CaS04, ծծմբական թթվի կալցիումական աղը: Բնության մեջ գտնվում է երկհիդրատի ձևով՝ CaSՕ4+2H20 (գիպս, սելենիտ), և անջուր վիճակում՝ անհիդրիտ: Անջուր Կալցիումի սուլֆատը անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 2960 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1450°C: Ջրում քիչ է լուծվում (100 գրամ ջրում 20°C-ում 0,2036 գրամ): Կիրառվում է որպես շինանյութ, ինչպես և քանդակագործության ու բժշկության մեջ: