«Կալուգայի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Կալուգայի մարզ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1944թ․-ի հուլիսի 5-ին: Տարածությունը 29,9 հզ. կմ2 է, բն. 1007 հզ. (19...»:
(Տարբերություն չկա)

21:18, 20 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կալուգայի մարզ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1944թ․-ի հուլիսի 5-ին: Տարածությունը 29,9 հզ. կմ2 է, բն. 1007 հզ. (1979թ․): Բաժանված է 23 շրջանի, ունի 17 քաղաք, 14 քաա: Կենտրոնը՝ Կալուգա: 1967թ․-ի հուլիսի 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Կալուգայի մ-ի մակերևույթը բլրաթմբային է՝ մասնատված գետահովիտներով, հեղեղատներով: Հյուսիս-արևմուտքում և հյուսիսում տարածված են մորենային, հարավարևմուտքում՝ գանդրային, կենտրոնական և արևելյան մասում՝ էրոզիոն հարթությունները: Տերիտորիայի առավելագույն բարձրությունը 270—280 մ է: Կլիման բարեխառն է, ամառը՝ չափավոր տաք և խոնավ, ձմեռը՝ չափավոր ցուրտ՝ ձյան կայուն շերտով: Հուլիսի միշին ջերմաստիճանը 17,5°C-ից մինչև 18,5°C է, հունվարինը՝ —9°C-ից — 10,3°C: Տարեկան տեղումները՝ 550— 650 մմ: Խոշոր գետերն են Օկան (Ուգրա, ժիզդրա, Պրոտվա վտակներով) և Դեսնայի վտակ Բոլվան: Անտառները գրավում են տարածքի ավելի քան 40% ֊ը: Գերակշռում են կեչին, կաղամախին, սոճին, եղևնին: Անտառներում հանդիպում են աղվես, գայլ, նապաստակ, որմզդեղն: Կան թռչունների շատ տեսակներ: Բնակիչները հիմնականում ռուսներ են: Միջին խտությունը 1 կմ2 վրա 33 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 58% (1975թ․): Գլխավոր քաղաքներն են Կալուգան, Կիրովը, Լյուդինովոն: Արդյունաբերության առաշատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը: Զարգացած են նաև փայտամշակությունը, թաղանթանյութի, թղթի, թեթև և սննդի արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը մասնագիտացած է կաթնատու անասնապահության, խոզաբուծության ուղղությամբ: Զարգացած է կարտոֆիլի, բանջարեղենի արտադրությունը և մասամբ՝ վուշագործությունը: Մշակում են ցորեն, գարի, տարեկան, վարսակ, հնդկացորեն, կերային կուլտուրաներ: Ունի 868 կմ երկաթուղի (որի 1/3-0 էլեկտրիֆիկացված է) և ավտոմոբիլային ճանապարհների խիտ ցանց: Նավարկելի է Օկա գետը: Կալուգայում կա օդանավակայան: Մարզում գործում են 24 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, Կալուգայի մանկավարժական ինստիտուտը U Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի մասնաճյուղը: Ունի 964 ակումբ (1975թ․), 1020 կինոսարք, 609 գրադարան, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ: Հրատարակվում է մարզային 2 թերթ: