«Անդրոմեդա (համաստեղություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
== Պատմությունը ==
 
Երկնակամարի քարտեզներում Անդրոմեդային շղթաներով պատկերելը կապված է [[Պերսեւս]]ի մասին պատմվող [[Հունական դիցաբանություն|հունական առասպելում]] նրա ունեցած դերի հետ: Այդ առասպելում պատմվում է, որ [[Եթովպիա]]յի թագուհի [[Կասիոպեա]]ն պարծեցել էր, թե իր դուստրը աննկարագրելի գեղեցկության ծովային [[նիմփեներ]]ից` [[ներեուհիներ]]ից ավելի գեղեցիկ է: Դրանից վիրավորվելով, նիմփեները Կասիոպեային պատժելու համար դիմում են [[Պոսեյդոն]]ին եւ նա [[ԿետԿետոս]]ին հրեշին հրամայում է հարձակվել Եթովպիայի վրա: Անդրոմեդայի խուճապահար հորը` [[Կեփեւս]]ին Ամոնի գուշակը հայտնում է, որ իր թագավորությունը փրկելու միակ ձեւն իր դստերը Կետուսին զոհաբերելն է: Ծովափի ժայռին շղթայակապ արված Անդրոմեդային ազատում է հերոս [[Պերսեւս]]ը դրա համար օգտագործելով [[Մեդուսա Գորգոնա|Մեդուսա]]յի գլուխը, որպեսզի հրեշը թաքնվի քարերի մեջ: [[Ալգոլ]]ը (Պերսեւսի բետան)` “Դեմոնի աստղը” նշանակում է Մեդուսայի գլուխը: Դրանից հետո Պերսեւսն ու Անդրոմեդան ամուսնանում են: <br />
Անդրոմեդայի մահանալուց հետո [[Աթենաս]]ը նրան դարձնում է համաստեղություն: Նրա հարեւան [[Պերսեւս (համաստեղություն)|Պերսեւս]], [[Կասիոպեա (համաստեղություն)|Կասիոպեա]], [[Կետ (համաստեղություն)|Կետ]] եւ [[Կեփեւս (համաստեղություն)|Կեփեւս]] համաստեղությունները նույնպես կապված են Պերսեւսի առասպելի հետ:<br />
 
Անդրոմեդայի համաստեղությունը պատկերելու ժամանակ, սովորաբար, Անդրոմեդայի ալֆա աստղն օգտագործվում է որպես գլուխ, Անդրոմեդայի օմիկրոնն ու լամբդան` որպես նրա շղթաները եւ Անդրոմեդայի դելտա, պի, մյու, բետա եւ գամմա աստղերը` որպես նրա մարմինն ու ոտքերը: